Ֆրանսիայում բացվել է Փարաջանովի ստեղծագործությունների «Ես միայն երազելու իրավունք ունեմ» ցուցահանդեսը
Մարտի 22-ին, Ֆրանսիայի Մոն-դե-Մարսան քաղաքի Դեսպիո Վլերիկ թանգարանում, «Երազ» փառատոնի շրջանակներում, բացվել է Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունների «Ես միայն երազելու իրավունք ունեմ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը երեք ամիսների ընթացքում Փարաջանովի արվեստը կներկայացնի ոչ միայն ֆրանսիացիներին, այլ նաև աշխարհի տարբեր ծայրերից քաղաք ժամանող հարյուրավոր օտարազգի հյուրերին։ Այս մասին հայտնում են Փարաջանովի թանգարանից։
«Ցուցահանդեսը «ծնվեց» մոտ մեկ տարի տևած հայ-ֆրանսիական սերտ համագործակցության արդյունքում, որը ժամանակի ընթացքում վերածվեց ջերմ բարեկամության Սերգեյ Փարաջանովի և Դեսպիո Վլերիկ թանգարանների միջև»,- նշում են Սերգեյ Փարաջանովի թանգարանից։