Գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունից ունենք 2 մեդալ
Հայաստանի հրաձգության ֆեդերացիան տեղեկացնում է, որ ս.թ. մարտի 20-29-ը ընթանում է Գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունը, որից արդեն իսկ ունենք 2 մեդալ:
«Վազող թիրախ ձևիՙ Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի մարզուհի Լիլիթ Մկրտչյանը (անձնական մարզիչ՝ Արմենակ Գալոյան), ս.թ. մարտի 24-ին Գնդակային հրաձգության 10մ, վազող թիրախ, նորմալ վազք , 30+30 կրակոց կանանց պայքարում խոցելով 561 միավոր դարձել է չեմպիոն: Նույն վարժությունում Գյումու մարզադպրոցի մարզուհի Արուսյակ Գրիգորյանը խոցելով 557 միավոր դարձել է փոխչեմպիոն»,- ասվում է հաղորդագրությունում: