«Ժողովուրդ». Իշխանության տունը կռիվ է ընկել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի երեկվա լուրից հետո իշխանության տունը կռիվ է ընկել: Գրել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խորհրդարանական խմբակցության պատգամավորների ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ պայմանավորվել են, որ հանդիպման մանրամասները լրատվամիջոցներին չպետք է հայտնի դառնա:
«Ժողովուրդ» օրաթերթը, սակայն, որոշ մանարամասներ գրել էր այդ հանդիպումից, ինչից հետո՝ երեկ, ԱԺ-ում պատգամավորները թեժ քննարկում են ունեցել, թե ինչպես կամ ինչ խողովակներով է մամուլը ինֆորմացիայի տիրապետում: Մենք գրել էինք նաև, որ Կառավարություն-Ազգային ժողով երեկ տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ, ըստ նախնական պայմանավորվածություն, ՔՊ-ականները պետք է նախապես հստակեցված հարցեր ուղղեին վարչապետին: Այսինքն՝ Փաշինյանը կանխավ պետք է իմանար՝ թիմակիցներն ինչ հարց են իրեն տալու, որ ըստ այդմ պատասխանի դրանց: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանին լուրի հատկապես այդ հատվածն է վրդովեցրել, ու դա է պատճառը, որ երեկվա հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը որևէ հարցի չի պատասխանել՝ ցույց տալու համար, թե իր հետ նախապես ոչինչ էլ չի հստակեցվում, իրենք պայմանավորվածություն չունեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան