«Հրապարակ». Ընդդիմության բոյկոտն է փաստի առջև կանգնեցրել ՔՊ-ին. Հանձնաժողովը պարապուրդի է մատնվել
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության նախաձեռնությամբ փետրվարի 10-ին ձևավորված 44-օրյա պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովը պարապուրդի է մատնվել. շուտով կլրանա հանձնաժողովի ձևավորման 2 ամիսը, սակայն ընդամենը 3 նիստ է եղել, այն էլ՝ ընթացակարգային։ Այսինքն՝ բուն պատերազմին չեն հասել։ Մինչդեռ ապրիլյանի հանձնաժողովն ամեն շաբաթ նիստ էր անում։ Չնայած լուրերին, թե ընդդիմության բոյկոտն է փաստի առջև կանգնեցրել ՔՊ-ին, որովհետև այլևս անիմաստ են համարում հանձնաժողովի գործունեությունը, քանի որ միայն իշխանությունից կազմված հանձնաժողովի եզրակացությունը որևէ մեկը լուրջ չի ընդունի, սակայն մեզ վստահեցնում են, որ նման խնդիր չկա։
Հանձնաժողովի նախագահն անդամներին փոխանցել է, որ փորձագետների հետ են աշխատում հրավիրյալների հերթականության, հարցաշարերի մշակման և այլ տեխնիկական հարցերի վրա, երբ պատրաստ լինի աշխատակարգը, նիստեր կհրավիրվեն։ Բայց անգամ իշխանական պատգամավորներն են տարակուսած այս դանդաղումից։ Եթե ապրիլի 4-օրյա պատերազմի ուսումնասիրությունը մեկուկես տարի պահանջեց, ապա 20 թվի պատերազմի մասշտաբները, բնույթը, ծավալը, որն առնվազն տասն անգամ ավելի է, թերևս 15 տարի կպահանջի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան