«Հրապարակ». Հայաստանում A4 ֆորմատի թղթի դեֆիցիտ կարող է առաջանալ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում A4 ֆորմատի թղթի դեֆիցիտ կարող է առաջանալ։ Գրախանութներում թուղթ չկա կամ սպառվելուն մոտ է։ Մատակարարող ընկերությունները վաճառողներին հայտնել են, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում թուղթ չեն կարող մատակարարել։ Բայց գրախանութներում գիտեին, թե ինչն է դեֆիցիտի պատճառը, վաճառողները կարծում էին, որ խնդիրը Ռուսաստանից ներկրման մեջ է։
Կապվեցինք ՊԵԿ՝ կա՞ թղթի ներկրման հետ կապված որևէ խնդիր, պատասխանեցին․ «ՀՀ-ում Ա4 ֆորմատի թղթի ներմուծման մասով որևիցե սահմանափակումներ չկան, մաքսային ընթացակարգով որևէ փոփոխություն կամ նորամուծություն, կամ արգելք չկա»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան