Մեկնարկել է Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնը
Մեկնարկել է Հայ կոմպոզիտորական արվեստի13-րդ փառատոնը։ Այն հայաստանյան մշակութային կյանքի նշանակալի իրադարձٳթյٳններից է և 2010 թվականին հիﬓադրվելٳց ի վեր անշեղորեն հետևում է հայ դասական և արդի կոմպոզիտորական դպրոցի, ավանդٳյթների պահպանման ու ճանաչման ընդլայնման իր առաքելությանը: Այս մասին հայտնում է Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը։
«Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կազմակերպվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համագործակցաբար։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, փառատոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը նշում է, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը նախևառաջ հայ դասական երաժշտٳթյան ﬕջոցով ինքներս ﬔզ և աշխարհին ավելի ճանաչելի դառնալٳ հնարավորٳթյٳն է։ Փառատոնի առաքելٳթյٳնների ﬔջ կարևոր տեղ է զբաղեցնٳմ ինչպես հայ կոմպոզիտորների ժառանգٳթյան ներկայացٳմը, այնպես էլ պահպանٳմը գալիք սերٳնդների համար։
Փառատոնի բովանդակٳթյٳնը հարստացվել է մոտ 80 հայ կոմպոզիտորի ավելի քան 200 ստեղծագործٳթյամբ, թվայնացվել են ﬕ քանի տասնյակ արժեքավոր պարտիտٳրներ, որոնց ﬔջ ﬔծ թիվ են կազﬔլ նաև մոռացٳթյան մատնված կամ կորսվելٳ վտանգի տակ հայտնված գործերը։
Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնը մեկնարկեց պրեմիերաներով. բացման համերգին առաջին անգամ հնչեցին Էլեն Յոլչյանի «Գրեյս» ստեղծագործությունը բարիտոնի և սիմֆոնիկ նվագախմբի համար (մենակատար՝ Գևորգ Գինոսյան և Մարտին Ուլիխանյանի «Հայկական սիմֆոնիկ պարերը»։
Մարտին Ուլիխանյանն իր ստեղծագործությունը նվիրել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին։ Հեղինակը նշում է, որ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գաղափարն էր ստեղծել սիմֆոնիկ ստեղծագործություն՝ հիմնված հայկական պարերի վրա` Ռախմանինովի «Սիմֆոնիկ պարերի» օրինակով։ Ստեղծագործությունը բաղկացած է վեց մասից՝ «Պարի ծագումը», «Շորոր», «Յարխուշտա», «Բերդ», «Լալիք», «Քոչարի», որոնցից յուրաքանչյուրն ունի իր խորհուրդը։
Երեկոյի ընթացքում հնչեց նաև Վարդան Աճեմյանի Դաշնամٳրի թիվ 2 կոնցերտը։ Հեղինակը նշում է, որ Կոնցերտն առաջին անգամ ներկայացվել է 2006 թվականին իր 50-ամյակին նվիրված երեկոյի ընթացքում։ Կոմպոզիտորը խոստովանում է, որ այն իր ամենասիրած գործերից է։ Ստեղծագործությունը նա նվիրել է դստերը՝ դաշնակահարուհի Արուս Աճեմյանին։ Վերջինս էլ դաշնամուրային այս կոնցերտը կատարեց Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնի բացման համերգին։
Փառատոնային հաջորդ համերգը տեղի կունենա մարտի 26-ին։ Երեկոյի ընթացքում տեղի կունենա կոմպոզիտոր Տիգրան Համբարյանի Սիմֆոնիկ պոեմ ստեղծագործության պրեմիերան։ Ծրագրում կհնչեն նաև Մարտին Վարդազարյանի «Ահեղ մարտերի անմեղ զոհերին» սիմֆոնիան և Առնո Բաբաջանյանի «Հերոսական բալլադը» դաշնամուրի և նվագախմբի համար, որը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կկատարի դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանը։
Տեղեկացնենք նաև, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի համերգներին ուղիղ հեռարձակմամբ կարելի է հետևել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի պաշտոնական կայքում՝ armsymphony.am»։