ՀՀԿ-ական քաղաքական գործիչները հարգանքի տուրք մատուցեցին Անդրանիկ Մարգարյանի հիշատակին
Այսօր ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 15-րդ տարելիցն է։ ՀՀԿ-ական քաղաքական գործիչները, Անդրանիկ Մարգարյանի հարազատներն ու ընկերները, ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելեցին Կոմիտասի անվան Պանթեոն, հարգանքի տուրք մատուցեցին Անդրանիկ Մարգարյանի հիշատակին։
Անդրանիկ Մարգարյանը քաղաքականությամբ զբաղվել է 1965թ -ից: 1968թ-ից եղել է խորհրդային տարիներին ընդհատակյա գործող Ազգային Միացյալ Կուսակցության անդամ, 1973 թ.-ից՝ ԱՄԿ խորհրդի անդամ։
Հանդես է եկել խորհրդային տոտալիտար համակարգի քննադատությամբ, Հայ դատի պաշտպանության դիրքերից և հայ ժողովրդի ապագան տեսել ժողովրդավարական, անկախ պետության առկայության պայմաններում: Իր գաղափարների տարածման և ծավալած գործունեության համար 1974-ին ձերբակալվել է և դատապարտվել երկու տարվա ազատազրկման:
1992թ-ից Հայաստանի Հանրապետությունում առաջին գրանցված և Ազգային Միացյալ կուսակցության գաղափարական ժառանգորդ Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ էր, 1993-1997 և 1998-2005 թթ.` ՀՀԿ խորհրդի նախագահ:
1997-98թթ. եղել է ՀՀԿ նախագահ, 2005թ-ին դարձյալ ընտրվել է ՀՀԿ նախագահ:
2000-2007թթ. եղել է ՀՀ վարչապետ։
2007թ. մարտի 25-ին հանկարծամահ է եղել սրտի կաթվածից:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին