Ոստիկանության ծառայողները լուսաֆորի դեր չեն խաղալու և չպետք է խաղան. Արա Ֆիդանյան
«Առաջիկա շաբաթվա ընթացքում տեղի կունենա Լոռու և Շիրակի մարզի պարեկային ծառայության ներդրման վերջնական փուլը՝ ատեստավորման հանձնաժողովների արձանագրումները և քննությունները»,-«Արմենպրես» մամուլի սրահում հայտնեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:
Նրա խոսքով՝ արդեն ապրիլի կեսերին Շիրակի և Լոռու մարզերում կավարտվի պարեկային ծառայությունների ներդրումը:
Նա նաև տեղեկացրեց, որ վերջնական քննություններին հետևելու են քաղհասարակության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները՝ որպեսզի ընդգծվի կրթական պրոցեսի օբյեկտիվությունն ու անաչառությւոնը:
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանն էլ հայտնեց, որ հաջորդ շաբաթ երկու մարզերի շենքերում վերանորգման աշխատանքներն ավարտելուց հետո կտեղադրվեն նաև համապատասխան տեխնիկաները:
«100 ավտոմեքենա արդեն գտնվում է ՀՀ-ում, ևս 40-ը ճանապարհին է և ՌԴ-Վրաստան սահմանի եղանակային պայմանների պատճառով ձգձգվում է դրանց ներկրման գործընթացը»,-տեղեկացրեց փոխոստիականապետը:
Նրա խոսքով՝ ներկայում վերապատրաստում է անցնում 549 թեկնածու, որոնցից քննության արդյունքում նշանակումներ կկատարվեն ինչպես Լոռում և Շիրակում այնպես էլ Երևանի գնդում:
Արա Ֆիդանյանը տեղեկացրեց, որ աշխատանքներ են տարվում նաև հաջորդ 4 մարզում պարեկային ծառայության ներդրման ուղղությամբ:
«Վերապատրաստման ժամանակ տված տեսական գիտելիքներն այլ է, իսկ գործնականում դրանց կիրառելիությունը՝ լրիվ այլ և այդ պատճառով պարեկային ծառայության ներդրմամբ խնդիրներ առաջ եկան, մենք չպետք է մոռանանք առաջին օրերին ճանապարհների խցանումները»,-պատասխանելով պարեկային ծառայության ներդրման արդյուքնում առաջացած խնդիրների վերաբերյալ հարցին՝ ասաց Ֆիդնայնը և հավելեց. «Ոստիկանության ծառայողները լուսաֆորի դեր չեն խաղալու և չպետք է խաղան, այդ ամբողջը պետք է համակարգվի համապատասխան գործիքակազմերով՝ խելացի տեսախցիկների և լուսաֆորների տեղադրումով»
Փոխոստիկանապետի խոսքով՝ նոր պարեկների մոտ առաջ են եկել նաև իրավական գիտելիքների պակաս, ինչը փաստել է, որ 5-ամսյա դասընթացները բավարար չեն եղել, այդ նպատակով էլ նախատեսվում է պարբերաբար որակավորման դասընթացներ անցկացնել:
Արա Ֆիդանյանը նաև հայտնեց, որ խնդիր է առաջացել նաև օպերատիվ կառավարման կենտրոնի հետ պարեկների կոմունիկացիայի նոր համակարգից օգտվելու առումով, որի լուծման ուղղությամբ աշխատանքներ տարվում են:
Նա տեղեկացրեց, որ Երևանի պարեկային ծառայությունում 30 %-ը ոստիկանության նախկին ծառայողներ են, 70 %-ը՝ քաղաքացիական, իսկ Շիրակի և Լոռու մարզերում վերապատրաստվողների 55 % են ոստիկանության ծառայողներ:
Ֆիդանյանը չհամաձայնեցպնդման հետ, որ ոստիկանության համակարգն ուռճացվում է՝ փաստելով, որ Երևանի ոստիկանությունում կրճատվել է 1100 հաստիք, իսկ պարեկային ծառայության ներդրման արդյուքնում սահմանվել է 990 հաստիք, բայց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունեց, որ պարեկների 320 հազար դրամ բարձր աշխատավարձի պայմաններում հնարավոր է պաշտպանության նախարարության համակարգից զինծառայողների ներհոսք ոստիկանություն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա