Գերմանիան մինչև 2022 թ-ի կեսերը երկու անգամ կկրճատի Ռուսաստանից նավթի ներկրումը
Գերմանիան նախատեսում է մինչև 2022 թվականի կեսերը կրկնակի կրճատել նավթի ներկրումը Ռուսաստանից։ Այս մասին հայտնում է Der Spiegel-ը՝ հղում անելով փոխկանցլեր, տնտեսական հարցերի և կլիմայի պաշտպանության նախարար Ռոբերտ Հաբեկի նամակին։
«Մինչև տարվա կեսերը, ամենայն հավանականությամբ, ռուսական նավթի ներմուծումը Գերմանիա կրկնակի կկրճատվի։ Մինչև տարեվերջ մենք նպատակ ունենք գործնականում անկախանալ»,-ասված է Հաբեկի նամակում:
Նա հավելել է, որ պայմանագրերի փոփոխությունները մոտ ապագայում կհանգեցնեն նրան, որ Գերմանիայի կախվածությունը Ռուսաստանից նավթից կնվազի մեկ քառորդով։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ն ընդլայնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
- Հինգշաբթի օրը Բրյուսելում կհայտարարվեն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ
- Գերմանիան հայտարարել է, որ զենքի նոր խմբաքանակները պատրաստ են Ուկրաինային մատակարարման համար
- Գերմանիան սառեցրել է «Հյուսիսային հոսք 2»-ի գործարկումը
- Գերմանիա. Ուկրաինայի դեմ նոր ագրեսիան թանկ կարժենա Ռուսաստանի համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան