Դատարանը բավարարել է Գևորգ Էմին-Տերյանի հայցն ընդդեմ ԵՊՀ հիմնադրամի
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԵՊՀ հանրային կապերի ծառայության պետ, ԵՊՀ մամլո խոսնակ Գևորգ Էմին-Տերյանի հայցն ընդդեմ ԵՊՀ հիմնադրամի։ Այս մասին հայտնում են «Ֆիդելիս» ընկերությունից, որի համահիմնադիր Վարազդատ Հարությունյանը և փոխտնօրեն Լուիզա Հովհաննիսյանը հանդես են եկել Գևորգ Էմին-Տերյանի պաշտպաններ։
Վճռով հաստատվել է մեր վստահորդի նկատմամբ ԵՊՀ-ի ոչ իրավաչափ վարքագիծը և անվավեր է ճանաչվել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի 07.09.2021թ. կարգապահական տույժ կիրառելու մասին հրամանը։
Հարակից հրապարակումներ`
- Գևորգ Էմին-Տերյանը 24 ժամ է տվել Հովհաննես Հովհաննիսյանին
- «Նիկոլական «բեսպրեդելը» մտավ ԵՊՀ. Գևորգ Էմին-Տերյան
- Գևորգ Էմին-Տերյան. Ահա թե ինչու էր պետք արգելել լրագրողների մուտքը ԵՊՀ