Իրավունք 13:12 25/03/2022 Հայաստան

Ցորի զորամասի զոհված հրետանավորների իրավահաջորդները հետամուտ են լինելու՝ բոլոր մեղավորներն արժանի պատիժ ստանան. Պաշտպան

«Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի զոհված զինծառայողների իրավահաջորդները հետամուտ են լինելու, որպեսզի բոլոր մեղավորները պատժվեն»,- ասուլիսում ասաց   «Ցոր» զորամասի զոհված հրետանավորների իրավահաջորդների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը:

Նա հայտնեց, որ  սույն քրեական գործով մաս է անջատվել և գործն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ իրականացվում է  ՊԲ N զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, մայոր Գևորգ Գևորգյանի վերաբերյալ դատաքննություն. «Նա 2020 թվականի հոկտեմբերի 12-ին, ուղղակի թողնելով զինծառայողներին մարտի դաշտում, երբ պարտավոր էր կազմակերպել ինչպես պաշտպանությունն, այնպես էլ նահանջ, փախել է։  Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց է ընտրված։  Վերաքննիչ բողոք է բերվել Գևորգ Գևորգյանի պաշտպանի կողմից։ Այսօր տեղեկացա, որ  նշված գործով դատական նիստ է նշանակված եղել, սակայն ցավալին  այն է, որ տուժողի իրավահաջորդներից որևէ մեկը, ինչպես նաև  ներկայացուցիչը՝ հանձինս ինձ,  ծանուցված չենք եղել դատական նիստի մասին»։

Փաստաբանն ասաց, որ դատական նիստը նշանակված է եղել մարտի 23-ին, դատավորն է Արմեն Դանիելյանը։

«Պատահական չէ, որ  հենց Արմեն Դանիելյանը տուժող կողմից որևէ մեկին չի ծանուցել։ Մենք չգիտենք, ինչ է տեղի ունեցել դատական նիստին, համենայնդեպս այն ինֆորմացիան, որը ստացանք, այնտեղ նույնիսկ չի էլ քննարկվել այն հարցը, թե արդյոք տուժող կողմը ծանուցվել է, թե չի ծանուցվել։ Բոլոր դեպքում դատական նիստը հետաձգվել է։ Այս հարթակն օգտագործում եմ ու դիմում Արմեն Դանիելյանին՝ ապահովել  գործի մրցակցության սկզբունքը, կողմերի հավասարության իրավունքը, ծանուցել նաև տուժող կողմին, որպեսզի նրանք էլ իրենց տեսակետը հայտնեն ներկայացված բողոքի վերաբերյալ։

Այս պահին չեմ կարող ասել, թե նպատակը կոնկրետ որն է, որ չի ծանուցել տուժող կողմին։ Միգուցե Դանիելյանը փորձում է  այսպես շատ հեշտ բողոքի քննություն անցկացնել, չլսել տուժող կողմի փաստարկները բողոքի վերաբերյալ։ Այն իրավիճակն է, որ Արմեն Դանիելյանից ամեն ինչ էլ սպասելի է։  Նա միայն պետք է քննի կալանքը որպես խափանման միջոց անփոփոխ թողնելու հետ կապված բողոքը»,- ասաց պաշտպանը։

Նա ընդգծեց, որ ակնհայտ է՝ չծանուցելով նիստի մասին,  խախտվում է տուժողների իրավահաջորդների իրավունքը, որը նաև  անվստահություն է ստեղծում դատարանի, պետության հանդեպ։ 

«20-21 անձինք, ովքեր ուղղակի շահագրգռված են սույն գործով, ամեն օր քնից արթնանալով՝ հետամուտ են այս գործին ու հանկարծ  պարզվում է, որ իրենցից որևէ մեկը չի ծանուցվել դատական գործի վերաբերյալ։ Վերջին հաշվով, այստեղ ոչ միայն մրցակցության սկզբունքը պահելու խնդիրն է, այլ անտարբերության մատնելը, ինչ որ տեղ նաև վիրավորական է»,- ասաց Լ.Սիմոնյանը։

Նա նշեց, որ իրենք ղեկավարվում են այն սկզբունքով, որ իրենց պետք է  արդար դատական ակտ։ Հաջորդ նիստին կքննարկեն դատավորին ինքնաբացարկ հայտնելու կամ չհայտնելու մասին հարցը։

Փաստաբանը հայտնեց, որ այս գործի մյուս մասով քննությունը դեռ շարունակվում է։

«Ջալալ Հարությունյանը,  նաև այլ անուններ, որոնք, ըստ տուժող կողմի, նաև իմ, պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Ոչ միայն ծնողների պատմածն է այստեղ  հարցը, նաև քրեական գործում առկա փաստական տվյալներով է կարմիր թելի նման գնում նրանց անգործությունը, գործողությունները, որոնք, այնպիսի տպավորություն է, ուղղված են  եղել հենց Դ-20 հրետանային դիվիզիոնի դեմ։ Ինձ մոտ, համենայնդեպս, այդ տպավորությունն է։

Հրետանային  դիվիզիոնն ինչո՞ւ պետք է հայտնվի մարտական գործողությունների այն վայրում,  որն առաջնագծից ավելի առաջ է։ Բոլորիս հայտնի է, որ հրետանավորները թիկունքում են լինում, քան  հիմնական զորքերը։ Չգիտես՝ ինչու են հայտնվել առաջնագծից ավելի առաջ։

Գևորգ Գևորգյանի գործողությունները կոնկրետ վերաբերել են հոկտեմբերի 12-ին, իսկ մինչ այդ գործողություններ են տեղի ունեցել, որ դիվիզիոնը տեղափոխվել է այլ զորամասի ենթակայության տակ, սակայն դրա համար, ըստ էության, որևէ նախադրյալ չի եղել»,-ասաց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը։

Ըստ նրա, հատկանշականն այն է, որ տեղափոխվելուց հետո կոնկրետ զինվորական կանոնների համաձայն հրամաններ չեն տրվել, հայտնվել են անորոշության մեջ։

«Զինվորները երբ որ տեսնում են, որ դիմացից գալիս է մի զորախումբ, իրենց համար տվյալ պահին անհասկանալի է լինում՝  յուրայիննե՞ր են, թե՞ հակառակորդ։ Փորձում են շտաբից ճշտել։ Անձամբ  պետական բանակի  հրամանատարի կողմից հավաստիացում է գալիս, որ յուրայիններ են, չկրակեք, սակայն հայտվում են մի անելանելի վիճակի մեջ»,- ասաց Լ.Սիմոնյանը։

Դիտարկմանը, որ զոհված զինծառայողների հարազատները հարցազրույցներում, ասուլիսներում խոսում են այն մասին,  որ Ջալալ Հարությունյանի հրամանով է եղել չկրակել, յուրայիններ են, փաստաբանն ասաց. «Քրեական գործում դա կարմիր թելով անցնում է, կան ապացույցներ, իրավասու չեմ հայտնելու այդ ապացույցների աղբյուրը։ Վերջինս քրեական գործով հարցաքննվել է։ Կարգավիճակի վերաբերյալ դեռևս տեղեկություն չունեմ»։

Լ.Սիմոնյանը ընդգծեց, որ մինչև վերջ հետամուտ են լինելու գործի արդար հանգուցալուծման հարցում, անհրաժեշտության դեպքում կդիմեն նաև միջազգային դատական ատյաններ, տուժողի իրավահաջորդներն էլ հետամուտ են լինելու մինչև վերջ, որ  այս գործով անցնող բոլոր այն անձինք, ովքեր ունեն մեղավորություն, արժանի պատիժ ստանան։

Նա ասաց, որ բացի դիվիզիոնի հարցից, կա նաև անհատներին վերաբերող հարցեր. «Հայկ Մելիքյանը, ով, չգիտես ինչ պայմաններում, վրաերթի է ենթարկվել հենց այդ մարտական հենակետում, այդ ուղղությամբ էլ պետք է քննություն կատարվի։

Վրաերթի ենթարկվելուց հետո, ըստ ցուցմունքների, նա դեռևս կենդանի է եղել։ Չգիտեն, թե կոնկրետ երբ է նրա մահը վրա հասել, ինչու նրան օգնություն չի ցուցաբերվել։ Եթե Գևորգ Գևորգյանը կարողանում է  նստել մեքենան ու փախնել, ինչո՞ւ այդ տղային չի տարելը հետ։ Կամ  թող ինքը չփախներ, այլ երեխային դնեին այդ  մեքենայի մեջ ու տեղափոխեին։  Երկու ամսվա զինվորներ ունենք, քրեական գործով երևում է, որ նրանցից մեկի զենքն ուղղակի չի կրակել»։

Պաշտպանության բանակի 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի Դ-20 հրետանային դիվիզիոնը 44-օրյա պատերազմի ընթացքում հայտնվել էր հակառակորդի դիվերսիոն խմբի ներգործության տակ, 21 զինծառայող համարվում է զոհված։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:00
Սինգապուրում մեկնարկում է շախմատի աշխարհի առաջնությունը
Գործող աշխարհի չեմպիոն, 32-ամյա չինացի Դին Լիրեն, թե՞ 18-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջու
Աղբյուր` Panorama.am
10:51
Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է
«... Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»։
Աղբյուր` Panorama.am
10:45
Թբիլիսիում իրավիճակը լարված է
Թբիլիսիի Ազատության հրապարակում մոբիլիզացվել է ոստիկանության հատուկ տեխնիկա՝ բերվել  են ջրցան մեքենաներ և հատուկ ջոկատայիններ։ Վրացական...
Աղբյուր` Panorama.am
10:39
Երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու ՊՈԱԿ-ը զբաղված է ներքաղաքական հարցերով. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «ՀՀ Պաշտպանության նախարարությունը մամլո հաղորդագրությամբ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Արսեն Զախարյանը հերթական հանդիպումն է բաց թողել
«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը խոսել է այն մասին, թե ինչու ֆուտբոլիստը չի ընդգրկվել...
Աղբյուր` Panorama.am
10:28
CNN. Իսրայելը և «Հըզբոլլահը» մոտ են հրադադարի համաձայնությանը
Իսրայելը և շիական «Հըզբոլլահ» կազմակերպությունը մոտ են Լիբանանում հրադադարի հաստատմանը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր...
Աղբյուր` Panorama.am
10:08
Բեռնատար ինքնաթիռն ընկել է Լիտվիայի մայրաքաղաքի բնակելի տների վրա
Վիլնյուսում վթարի ենթարկված DHL բեռնատար ինքնաթիռն այնտեղ էր թռչում Գերմանիայից։ lenta.ru-ի փոխանցմամբ,այդ տեղեկությունն առկա է FlightAware...
Աղբյուր` Panorama.am
10:04
Հոլանդին սպառնում է ազատազրկում
«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը Շվեյցարիայում կարող է դատապարտվել մեկօրյա ազատազրկման՝ 60...
Աղբյուր` Panorama.am
09:54
Հայաստանի իշխանությունը ներկայացնող հատվածն աջակցեց ադրբեջանական իշխանություններին. Աբրահամյան
«Ադրբեջանին գովերգող եվրոպացի շատ չինովնիկներ առհասարակ մոռացության տվեցին Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին»:
Աղբյուր` Panorama.am
09:48
Նախավերջին խաղափուլից առաջ առաջատարների շարքում է շախմատիստ Տիգրան Համբարձումյանը
Շախմատի աշխարհի 8-12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնություն
Աղբյուր` Panorama.am
09:26
Վանաձորում մեքենա է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 25-ին, ժամը 04:10-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաթումի...
Աղբյուր` Panorama.am
09:15
Նոյեմբերի 25-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 25-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.83 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:13
Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
09:03
Ուրեմն սա մեր մահը չէ.Անթալիայում այրվող ռուսական ինքնաթիռից բախչող ուղևորներ
Թուրքիայի Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս ռուսական Azimut ավիաընկերության ինքնաթիռում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
09:01
Ցերեկվանից սկսած ջերմաստիճանը կնվազի
Երևանում նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ։...
Աղբյուր` Panorama.am
08:55
Վրաստանի խորհրդարանում այսօր անվտանգության ուժեղացված միջոցառումներ են նախատեսված
Վրաստան ի խորհրդարանում այսօր նշանակված է 11-րդ գումարման նորընտիր խորհրդարանի առաջին նիստը։ Վրացական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այդ առթիվ սահմանված է...
Աղբյուր` Panorama.am
08:38
Նոյեմբերի 25-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:35
Թբիլիսիում ցուցարարների հետ բախումներ են տեղի ունեցել
Թբիլիսիում, խորհրդարանի շենքի մոտ, որտեղ բողոքի ակցիա էր ընթանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, ծեծկռտուք է տեղի ունեցել...
Աղբյուր` Panorama.am
22:25
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը X-ի միկրոբլոգում հրապարակել է Իրանի Արևմտյան Ատրպատական (Ադրբեջան) նահանգի քարտեզը
Օլիվիե Դըկոտինյին հրապարակել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի միկրոբլոգում հրապարակել է Արևմտյան Ատրպատականի (Ադրբեջան) նահանգի...
Աղբյուր` Panorama.am
21:15
Թբիլիսիում կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխությանը նվիրված պաստառների վրա
Թբիլիսիում անհայտ անձինք կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխության 35-ամյակին նվիրված պաստառների վրա։...
Աղբյուր` Panorama.am
21:00
Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և նրա հետ քննարկել երկկողմ օրակարգի...
Աղբյուր` Panorama.am
20:41
ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Սիմոնյանը
Ալեն Սիմոնյանը Տելեգրանի իր ալիքում անդրադարձել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հնչեցրած մտահոգություններին,...
Աղբյուր` Panorama.am
20:30
Կանանց երթի մասնակիցները ճամպրուկներ են լցրել Իվանիշվիլու նստավայրի մոտ
Կիրակի օրը մեկնարկած կանանց երթը հասել է Վրաստանում իշխող կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նստավայր, որտեղ մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am
19:16
Դեսպանը ասել է, թե ինչպես է Թուրքիան օգնել Ուկրաինային
Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռազմանավերի անցման համար Բոսֆորի և Դարդանելի նեղուցների փակումը...
Աղբյուր` Panorama.am
19:02
Մայր Աթոռում կատարվել է Քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռից հայտնում են, որ այսօր կատարվել է Քահանայական ձեռնադրություն։ «Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն...
Աղբյուր` Panorama.am
18:55
Սարատովի մարզում կրակոցների հեղինակը հայազգի գործարար է, կա մեկ զոհ
Միջադեպը տեղի է ունեցել Սարատովի Պոբեդա փողոցի տարածքում։ Կայքի զրուցակցի խոսքով՝ երկու մեքենաների վարորդների միջև ճանապարհատրանսպորտային...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վրաստանի խորհրդարանի մոտ պատրաստվում է ընդդիմության հանրահավաքի հարթակ
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ կառուցվում է հարթակ՝ երեկոյան սպասվող ընդդիմության հանրահավաքի համար, որը համաձայն չէ խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
Գազալցակայաններից մեկից դեպի հիվանդանոց 33-ամյա տղամարդը ճանապարհին մահացել է
 Նոյեմբերի 24-ին, ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ֆրանսիայում Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը
Սյունիքի մարզպետարանիեց հայտնում են. «Ֆրանսիայում  կայացած «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան - Սյունիք բարեկամության օր»...
Աղբյուր` Panorama.am
16:18
Երկրում բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում, թե նռակով ավազակային գործողություն արածը չի կալանավորվել. Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը Թելեգրամում գրում է. Երկրում տիրող բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}