Պետդումայի խոսնակը հերքել է Ժիրինովսկու մահվան լուրը
Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հերքել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու մահվան լուրը, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Բոլոր նրանց, որոնք անհանգստանում են Վլադիմիր Ժիրինովսկու առողջության համար, ցանկանում եմ հանգստացնել։ Նա ողջ է։ Նրա վիճակն իսկապես ծանր է։ Այսօր նրան համակարգչային տոմոգրաֆիա են արել, բժիշկները պայքարում են կյանքի համար։ Եկեք նրան շուտափույթ ապաքինում մաղթենք»,- գրել է քաղաքական գործիչը Telegram-ի ալիքում։
Ավելի վաղ հաղորդագրություն էր տարածվել, որ Ժիրինովսկին մահացել է։
Ժիրինովսկին, ով 2021 թվականին դարձել է 75 տարեկան, փետրվարի 2-ին հոսպիտալացվել է COVID-19 ախտորոշմամբ։ Այդ ժամանակից ի վեր նա գտնվում է հիվանդանոցում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին