Սպուտնիկ Արմենիա․ Ռուս խաղաղապահները քանդում են Փառուխի դիրքեր տանող ուղիները
Սոցիալական ցանցերում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես է թրթուրավոր տրակտորը շրջում Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի մոտ տեղակայված մարտական դիրքերի մոտ: Այս մասին գրում է «Սպուտնիկ Արմենիան»։
«Սոցցանցերի որոշ օգտատերեր և նույնիսկ իշխանամետ լրատվամիջոցներ գրել են, թե իբր ադրբեջանցիները «խաղաղապահների աչքի առաջ» տրակտորի օգնությամբ ամրակայումներ են իրականացնում։
Արցախում ռուս խաղաղապահների հրամանատարությանը մոտ կանգնած աղբյուրը Sputnik Արմենիային հայտնել է՝ ռուս զինվորականները հատուկ տեխնիկայի օգնությամբ աշխատանքներ են իրականացնում շփման գծում դիրքերին մոտենալու ուղիները ոչնչացնելու ուղղությամբ:
Այդպիսով ռուս զինվորականները հատուկ տեխնիկայի օգնությամբ ճանապարհներին ստեղծում են արհեստական արգելքներ և առվակներ։ Աշխատանքներն իրականացվում են այդ հատվածում ուժերի հայելային հետքաշման պայմանավորվածության շրջանակներում։
Նման միջոցներ են ձեռնարկվում զինված միջադեպերը կանխելու և ավելորդ կորուստներից խուսափելու նպատակով։ Որպեսզի կողմերից ոչ մեկի մոտ ցանկություն չառաջանա կրկին վերադառնալ և զբաղեցնել այդ դիրքերը, խաղաղապահները որոշել են հողին հավասարեցնել դրանց մուտքի ուղիները։
ՀՀ ԱԳՆ-ն ադրբեջանական զորքի` Փառուխ գյուղ ներխուժելու վերաբերյալ հայտարարություն է տարածել
Ընդ որում, տեսանյութում ոչ մի փաստ չի հուշում այն մասին, որ տեխնիկան պատկանում է ադրբեջանական բանակին։
Փառուխ գյուղի մոտ իրավիճակը մնում է ծայրահեղ լարված»։
Հարակից հրապարակումներ`
- «Արցախի Հանրապետության Փառուխ համայնքում վճռվում է Արցախի ճակատգիրը․ Թագուհի Թովմասյան
- Աբրահամյան. Փառուխ գյուղից դեպի Քարագլուխ Ադրբեջանը մի քանի հատվածներում դիրքավորվել է
- «Հրապարակ». Արցախում Փառուխ գյուղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՀՀ պաշտոնական ատյանները լուռ էին
- Ադրբեջանի ԶՈւ-ն Փառուխի ուղղությամբ խախտել է շփման գիծը. Տեղեկատվական շտաբ
- Արցախի Փառուխ համայնքում արկը պայթել էր համայնքին պատկանող շինության բակում
- Ադրբեջանը կրակել է Խնապատ, Փառուխ գյուղերի ուղղությամբ. Արցախի ոստիկանություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան