Տեղեկատվական շտաբ. Գործադրվում են բոլոր ջանքերը, որ ռուսական կողմը միջոցներ կիրառի
Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ այս ընթացքում Արցախի Հանրապետության իշխանությունները Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ակտիվ երկխոսության մեջ են:
Գործադրվում են բոլոր ջանքերը, որ ռուսական կողմն իր առաքելության շրջանակում բոլոր մակարդակներում համապատասխան միջոցներ կիրառի՝ մարտի 24-ին Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի հատված ներխուժած ադրբեջանական զորքին ելման դիրքեր վերադարձնելու համար:
Դրան զուգահեռ՝ Արցախի զինված ուժերը լրացուցիչ միջոցներ են ձեռնարկում հարակից գյուղերի անվտանգությունն ապահովելու նպատակով:
«Ակնկալում ենք, որ հետևողական աշխատանքի արդյունքում ռուս խաղաղապահ առաքելությանը կհաջողվի իր վերահսկողության տիրույթում ծագած խնդիրները կարգավորելու և, ադրբեջանական կողմի հետ քաշումից հետո, անվտանգային լրացուցիչ երաշխիքների տրամադրմամբ խաղաղ բնակչությունը կվերադառնա իրենց տներ»,-ասված է շտաբի տարածած հայտարարության մեջ։
Ուշագրավ է, որ հրապարակված տեղեկատվությունը մեկնաբանելու հնարավորություն չկա։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում վիրավորում է ստացել ՊԲ հինգ պայմանագրային զինծառայող
- Իրադրությունը Լեռնային Ղարաբաղում շարունակում է լարված մնալ. ՀՀ ԱԳՆ
- Ակնկալում ենք՝ ռուս խաղաղապահ զորքերը միջոցներ կձեռնարկեն, որպեսզի Ադրբեջանի զորքերը անհապաղ վերադառնան ելման դիրքեր. ՀՀ ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան