Պուտինի հետ զրույցում ԼՂ-ում ստեղծված իրավիճակը Փաշինյանը գնահատել է լարված
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Քննարկվել է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումից հետո ստեղծված իրավիճակը, որը Փաշինյանը գնահատել է լարված։
Վերջինս հարցադրում է արել տվյալ իրավիճակում ռուս խաղաղապահների գործողությունների հետաքննության անհրաժեշտության մասին և ընդգծել ռուս խաղաղապահների կողմից Ադրբեջանի զինված ուժերը ելման դիրքեր վերադարձնելու պահանջի անհրաժեշտությունը։
Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են ջանքեր գործադրել ԼՂ-ում ստեղծված ճգնաժամային իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Թշնամու կողմից Bayraktar TB-2-ի կիրառման հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը հասել է 3-ի
- Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հետ շարունակում ենք սերտ աշխատանքը իրավիճակը կայունացնելու ուղղությամբ․ Հարությունյանը՝ ԱԽ նիստում
- 14 անձինք ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ․ Գեղամ Ստեփանյան
- Շոյգուն Հասանովի հետ քննարկել է Արցախում իրավիճակի կայունացման ուղիները
- Արցախում վիրավորում է ստացել ՊԲ հինգ պայմանագրային զինծառայող
- Այն, որ Արցախում այս պահին շուրջ 117 հազար հայ է ապրում, Ադրբեջանը համարում է իր ամենամեծ պարտությունը
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում