Թարմացվել է #COVID-19-ին նվիրված համապարփակ տեղեկատվական հարթակը
Թարմացվել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ)՝ #COVID_19-ին նվիրված համապարփակ տեղեկատվական հարթակը։Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, այն հասանելի է https://covid.ncdc.am հասցեով։
«Կայքում կարելի է համապարփակ տեղեկատվություն ստանալ #COVID_19-ի, դրա տարբերակների, ախտանշանների, կանխարգելման եղանակների, պատվաստումային գործընթացի, Հայաստանում հասանելի պատվաստանյութերի վերաբերյալ։ Հարթակում մանրամասն տեղեկատվություն կա այն մասին, թե որտեղ կարելի է պատվաստվել․ զետեղված են ՀՀ բոլոր մարզերում պատվաստումներ իրականացնող բուժհաստատությունների հասցեներն, աշխատանքային ժամերն ու կոնտակտային տվյալները։
Կայքում բացահայտվում են կորոնավիրուսի և պատվաստումների վերաբերյալ միֆերը, տրամադրվում է #COVID_19-ի բոլոր ասպեկտներին վերաբերող ճշգրիտ և վստահելի տեղեկատվություն»,- նշված է հաղորդագրությունում։