Թշնամությունը ո՞նց կարելի է առանց պարտադրանքի, առանց ուժի խաղաղության վերածել. Արտակ Զաքարյան
«Արցախում այսօր ստեղծված իրավիճակն այս իշխանությունների անճարակության, անօգնականության, ապաշնորհության, քաղաքական տգիտության հետևանքն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
Նա նշեց, որ իրենք այս մասին բազմիցս ասել են հիմնավորված, բացատրել են, որ գալու է այս իրավիճակը, Հայաստանի և Արցախի սահմաններում թշնամիները սկսելու են իրենց գործն ավարտին հասցնել։
«Հայաստանը 1,5 տարվա ընթացքում փոխանակ շատ արագ վերականգնվեր, կարողանար իր անվտանգային, պաշտպանական, քաղաքական դիրքերը վերականգներ, նորից կապիտուլյանտ է ընտրում, իշխանությունը նորից նախկին-ներկա բառախաղերի մեջ է, ժողովրդի ուղեղը լվանալով է զբաղած, ժողովրդին թշնամացնելով է զբաղված։ Ո՞ր մի թշնամին դրանից չի օգտվի։ Նրանց հաշվարկը հենց դա է եղել, որ Հայաստանում շարունակեն մնալ կապիտուլյանտները, հայ ժողովուրդն ինքն իր մեջ չգտնի համաձայնություն, լինի թշնամություն, անհանդուրժողականություն, ինքն էլ կարողանա հանգիստ, անխոս, առանց կրակելու տարածներ զավթել»,- ասաց Ա. Զաքարյանը։
Քաղաքական գործիչն ընդգծեց, որ սա նոնսենս է համաշխարհային պատմության մեջ, նման հիմար վիճակում ոչ մի ժողովուրդ չի գտնվել, ինչպես մեր պետությունն է գտնվում։ Նա ասաց, որ ելքը մեկն է ու ժողովուրդը պետք է հասկանա, որ կապիտուլյանտ, անօգնական, տգետ քաղաքական ղեկավարությամբ որևէ ժողովուրդ հաջողության չի հասել։ Ա. Զաքարյանի խոսքով, հայ ժողովրդին արագ ինքնակազմակերպվել է պետք։
Ըստ ՀՀԿ-ական գործչի, լայնամասշտաբ ռազմական գործողությունների հավանականությունն այս պահին շատ ցածր է, բայց մարտական գործողություններ, լոկալ բախումներ, նմանատիպ սադրանքներ, դիվերսիաներ որևէ մեկը չի կարող բացառել և դա խիստ հավանական է, նաև իրականություն է։
Անդրադառնալով երեկ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ՝ «մասնավորապես, Երասխի հատվածի հետ կապված այդպիսի առաջարկ ենք արել, որ իրենք մի քանի դիրք ետ քաշեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք ետ քաշենք իրենց տարածքից, այսպիսով երկուստեք կլուծենք վերջին մեկուկես տարվա ամենաթեժ կետերից մեկի հարցը: Սպասում ենք Ադրբեջանի արձագանքին», Ա. Զաքարյանն ասաց. «Մենք մեր տարածքում ենք, մենք Ադրբեջանի տարածքում չենք եղել, Ադրբեջանն է մեր տարածքում, մենք պահանջում ենք, որ ադրբեջանցիները հետ քաշվեն ու ազատեն Հայաստանի սուվերեն տարածքները։ Սրա մասին է պետք խոսել, կապիտուլյանտ վարչապետը ինչպե՞ս կարող է նման, ներողություն բառիս համար, հիմար առաջարկություններով հանդես գա։ Ինչի՞ վրա է հաշվարկը, ո՞ւմ վրա է հույս, ո՞ր երաշխիքների վրա է հույսը, որ ադրբեջանիցները խելիք են գալու, նստելու են, մտածեն հայ ժողովրդին խաղաղություն տան, ինչի՞ համար։ Թշնամությունը ո՞նց կարելի է առանց հիմքի, առանց պարտադրանքի, առանց ուժի խաղաղության վերածել, երբեք չի եղել նման բան»։
Հարակից հրապարակումներ`
- Շոյգուն Հասանովի հետ քննարկել է Արցախում իրավիճակի կայունացման ուղիները
- Սերժ Սարգսյան. Գնացեք, խաղաղության դարաշրջանի ճարտարապետներին հարցրեք
- Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը պետք է արժանանա միջազգային հանրության ամենախիստ գնահատականին. Արցախի ԱԳՆ
- Արցախում վիրավորում է ստացել ՊԲ հինգ պայմանագրային զինծառայող
- Իրադրությունը Լեռնային Ղարաբաղում շարունակում է լարված մնալ. ՀՀ ԱԳՆ
- Ադրբեջանը գիշերը կրակել է ՊԲ ստորաբաժանումների վրա, կիրառել հարվածային ԱԹՍ. Արցախի ՊՆ
- Ակնկալում ենք՝ ռուս խաղաղապահ զորքերը միջոցներ կձեռնարկեն, որպեսզի Ադրբեջանի զորքերը անհապաղ վերադառնան ելման դիրքեր. ՀՀ ԱԳՆ
- Այն, որ Արցախում այս պահին շուրջ 117 հազար հայ է ապրում, Ադրբեջանը համարում է իր ամենամեծ պարտությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան