Սերժ Սարգսյան. Գնացեք, խաղաղության դարաշրջանի ճարտարապետներին հարցրեք
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր լրագրողներն հարցեր ուղղեցին Արցախում ադրբեջանական զինուժի կողմից Փառուխ գյուղ ներխուժելու մասին։
«Գնացեք խաղաղության դարաշրջանի ճարտարապետներին հարցրեք Փառուխի, Ներքին Հանդի մասին»,- ի պատասխան ասաց Սերժ Սարգսյանը։
Հանրապետության նախկին ղեկավարն այլ հարցերի չպատասխանեց։
Նշենք, որ լրագրողները Սերժ Սարգսյանին հարցեր ուղղեցին Կոմիտասի անվան պանթեոնում, որտեղ եկել էր հարգելու Հայաստանի նախկին վարչապետ, քաղաքական-պետական, ՀՀԿ-ական գործիչ Անդրանիկ Մարգարյանի հիշատակը։
Ա. Մարգարյանը 15 տարի առաջ հենց այս օրը հանկարծամահ եղավ սրտի կաթվածից։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը պետք է արժանանա միջազգային հանրության ամենախիստ գնահատականին. Արցախի ԱԳՆ
- Տեղեկատվական շտաբ. Գործադրվում են բոլոր ջանքերը, որ ռուսական կողմը միջոցներ կիրառի
- Իրադրությունը Լեռնային Ղարաբաղում շարունակում է լարված մնալ. ՀՀ ԱԳՆ
- Խրամորթում ու մյուս գյուղերում մարդիկ չլքեցին իրենց բնօրրանը, Ադրբեջանը կիրառեց իր փորձված վարքագիծը՝ դիմեց սադրանքի. ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում