ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Արցախում ստեղծված իրավիճակով. Պետդեպ
ԱՄՆ խորապես մտահոգված է Արցախի Հանրապետությունում գազամատակարարման խափանումներով և Ադրբեջանի զինուժի տեղաշարժերով։ Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի թվիթերյան էջում տեղադրված հայտարարության մեջ։
«ԱՄՆ-ը խորապես մտահոգված է գազամատակարարման խափանումներով և ադրբեջանական զինուժի տեղաշարժերով։ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է օգտագործեն ուղիղ կապի ուղիները՝ իրավիճակի անհապաղ ապաէսկալացիայի համար»,- ասվում է տարածված հայտարարությունում։
Նշվում է նաև, որ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Քարըն Դոնֆրիդը կարևոր հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։
Հարակից հրապարակումներ`
- Շոյգուն հավաստիացրել է՝ ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր Ասկերանի շրջանում իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ
- Ադրբեջանը գրեթե ամեն օր զարգացնում է իր զինանոցը և հանցանքի կատարման գործիքներն ու միջոցները. Արցախի ՄԻՊ
- Ակնկալում ենք՝ ռուս խաղաղապահ զորքերը միջոցներ կձեռնարկեն, որպեսզի Ադրբեջանի զորքերը անհապաղ վերադառնան ելման դիրքեր. ՀՀ ԱԳՆ
- Ադրբեջանական ԶՈւ շարժն այս պահի դրությամբ կասեցված է, սակայն դեռևս չի վերադարձել ելման դիրքեր. Արցախի Տեղեկատվական շտաբ
- Պետք է անմիջական միջազգային ուշադրության ներքո պահել այն, ինչ տեղի է ունենում Արցախում․ Արման Թաթոյան
- ԱՀ ԱԱԾ-ն քրեական գործեր է հարուցել ՀՀ-Արցախ գազատարի պայթեցման և գազամատակարարման խափանման դեպքերի առթիվ
- Արցախի ԱԽ-ն հերքում է՝ Վիտալի Բալասանյանը չի լիազորվել բանակցել
- Արցախից ադրբեջանական կողմի հետ բանակցություններ կվարի Վիտալի Բալասանյանը. Տեղեկատվական շտաբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան