Արդյո՞ք հայ «առաջադեմ» գործիչները չեն ցանկանում իրենց աջակցությունը հայտնել ռադային․ Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«Ուկրաինայի ռադան ողջունում է Ադրբեջանի հարձակումը Արցախի վրա։ Արդյո՞ք սա նորություն է։ Արցախյան ողջ պատերազմի ընթացքում Ուկրաինան անթաքույց աջակցել է Ադրբեջանին։ Ուկրաինայի այս դիրքորոշումը մեզ դուր է գալիս, թե՝ ոչ, կարևոր չէ։ Ուկրաինան գործում է ըստ իր քաղաքական շահերի։ Որքանով է այն ճիշտ կամ սխալ, այլ խնդիր է։Այսօր առավել ևս նրանց ձեռնտու է Ռուսաստանի համար երկրորդ ճակատ բացելը։
Ինչպես Ուկրաինան, այնպես էլ բոլոր երկրները գործում են ըստ իրենց ազգային շահերի, թքած ունենալով հնարավոր զոհերի, ավերածությունների, նաև ցեղասպանության վրա։ Միայն հայ «առաջադեմ» գործիչներն են, որոնք իրենց տխմարության, թե ծախվածության պատճառով առաջնորդվում են ոչ թե ազգային, այլ «համամարդկային արժեքներով»։ Այդ «արժեքները» 20-րդ դարի սկզբներում կոմունիզմն էր, այսօր «ժողովրդավարությունն» է։
Հետաքրքիր է, հայկական զլմ-ները պատրաստվո՞ւմ են արդյոք, ռադայի որոշման թեմայով հարցազրույց վերցնել Ալեքսանդր Բոժկոյից։
Կամ, արդյոք հայ «առաջադեմ» գործիչները չե՞ն ցանկանում իրենց աջակցությունը հայտնել ռադային, համերաշխության հավաք անցկացնելով Ուկրաինայի դեսպանի մասնակցությամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Ռադան ողջունում է Արցախում Ադրբեջանի գործողությունները, ԱԳՆ-ն՝ լռում
- Ուկրաինայի Ռադան շնորհակալություն է հայտնել Վրաստանի խորհրդարանին աջակցության համար
- Ուկրաինայի Ռադան պահանջել է դադարեցնել Խաչիկ Վասիլյանի՝ ԼԳԲՏ համայնքի մասին ֆիլմի նկարահանման ֆինանսավորումը
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի