Նիկոլը հերթական ականն է դրվել Արցախի խնդրի տակ․ Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով այս օրերին իշխանական ներկայացուցիչների պահվածքին ու հայտարարություններին, ասաց․
«Այս իշխանություններն ամեն պատեհ կամ անպատեհ առիթից օգտվելով փորձում են իրենց վրայից մաքրել դավաճանական քաղաքականության մեղքը, որը տգիտության, թե ապիկարության, թե դիտավորության արդյունք է, արդեն երկրորդական է»։
Աշոտյանի խոսքով՝ Հայաստանը երբեք Ադրբեջանի նկատմամբ տարածքային ոտնձգություններ չի ունեցել և հայ-ադրբեջանական հակամարտությունում Հայաստանը չի հայտարարել տարածքային ոտնձգությունների, նկրտումների մասին։ Այնինչ՝ հակառակը լսում ենք պարբերաբար առ այսօր Երևանի, Սյունիքի մասին։
ՀՀԿ-ական գործիչքը մեկ այլ կարևոր դիտարկում արեց, ընդգծելով․
«Արցախյան հակամարտությունը պետք է կարգավորվեր Մինսկի խմբի համանախահների կողմից առաջարկված երեք հիմնարար սկզբունքների հիման վրա՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ազերի ինքնորշաման։ Ի՞նչ կատարվեց 44-օրյա պատերազմի ընթացքում, բոլորս տեսանք, կիրառվեց ուժ՝ խախտելով առաջին կարևորագույն սկզբունքը։ Երկրորդ ՝ տարածքային ամբողջականության վերաբերյալ սկզուբունքը, այս ապիկար իշխանության կողմից առաջ է բրդվում ՝ փաթեթավորելով այդ սկզբունքը «խաղաղության դարաշրջանի» մեր պատրաստակամության մեջ։ Սա շատ վտանգավոր բան է։ Իսկ երրորդ սկզբունքը «եթիմ» է մնում»։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ Արցախի գազտարի խնդրի մասին, Աշոտյանը նշեց, որ Փաշինյանի խոսքով՝ գազատարն ընդամենը երեք օր է ինչ վնասվել է, սակայն ավելի քան երկու շաբաթ այդ խնդիրը գոյություն ունի։
«Այս իշխանությունը համառորեն չէր խոսում գազատարի խնդրի մասին, տեսեք խնդիրը հաշվում են երեք օր, էն երկու շաբաթը փորձում են կոծկել, կարծես իրենց այս խնդիրը չէր վերաբերում։ Երկու շաբաթ ոչ մի ծպտուն չէր հանում, Նիկոլը «վիձիծելի» երեկ է հիշել, որ դա Ադրբեջանն է կազմակերպել»։
Աշոտյանը նաև նկատեց, որ հերթական ականն է դրվել Արցախի խնդրի տակ։
«Եթե Նոյեմբերի 9-ի խայտառակ համաձայնագիրն ես ստորագրում և չես տեսնում, որ դու Լաչինի հատվածում ունես կոմունիկացիաներ, որոնք կենսական նշանակություն ունեն Արցախի համար, ոնց կարելի էր գնալ այդ համաձայնությանը։ Նոկեմբերի 9-ի հայտառակ հայատարարությամբ Նիկոլը չի հանգստացել տալով Արցախի 75 տոկոսը և 5000 զոհ, նա ականներ է դրել մեր շահերի տակ, այդ թվում՝ Արցախի գազամատակարարման կամ ռազմագերիների հարցին վերջնաժամկետ չսահմանելով»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան