Դոներ քեբաբները Big Mac-ի փոխարեն: Թուրքական ապրանքանիշերը կգրավե՞ն ռուսական շուկան
Թուրքիան փորձում է խաղաղարարի դերում հանդես գալ Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո։ Ռեջեփ Էրդողանի՝ և՛ Մոսկվայի, և՛ Կիևի հետ ընկերանալու ցանկության հետևում կանգնած է տնտեսական հաշվարկ: Ռուսները սովոր են մեկնել Անթալիա, և նրանք սիրահարվել են թուրքական հագուստի ապրանքանիշերին դեռ 90-ականներին։ Բայց հիմա Անկարայի խնդիրներն ավելի բարդ են՝ նա պետք է կարողանա փոխարինել շուկայի գոնե մի մասը, որն ազատվել է ՌԴ-ից արևմտյան ընկերությունների դուրս գալու պատճառով։ «ՌԻԱ նովոստին» փորձել է պարզել թե հնարավո՞ր կլինի դա անել և ինչպիսի՞ հեռանկարներ կան փոխադարձ առևտրային հարաբերությունների համար։
ՌԴ Առևտրի կենտրոնների միության նախագահ Բուլաթ Շակիրովը հայտնել է, որ կազմակերպության ներկայացուցիչները մեկնել են Թուրքիա՝ 200 ապրանքանիշերի հետ հնարավոր պայմանագրեր կնքելու համար։ Շակիրովի խոսքով, ներքին առևտրի կենտրոններում տարածքի 30-40 տոկոսը կազատվի։ Բայց, ըստ նրա, դժվար կլինի արագ մուտք գործել նոր շուկա։
Ռուսաստանում արդեն կա հագուստի շուրջ տասը թուրքական ապրանքանիշ՝ Koton, LC Waikiki, Colin’s և այլն։ Նրանց մասնաբաժինը շուկայից մինչև արևմտյան ընկերությունների հեռանալը փոքր էր։
Առևտրի կենտրոնները դեմ չեն McDonald's-ի տարածքը թուրքերին տրամադրելուն. Chitir Chicken արագ սննդի ցանցը հետաքրքրություն է ցուցաբերել, որը կոնցեպտով այն նման է KFC-ին, սակայն ճաշացանկում կան թուրքական դոներներ և դասական բուրգերներ։ Ընկերությունը գործում է տասնյոթ երկրներում և կարող է արագ բացել մինչև տասը կետ Ռուսաստանում: Այնուհետեւ նրանց թիվը կարող է աճել։ Առևտրի կենտրոնների միությունը պատրաստ է համապատասխան գերատեսչությունների հետ քննարկել Chitir Chicken-ին պետական աջակցության հարցը։
Երկու երկրների արտաքին առեւտրաշրջանառությունը 2021 թվականին կազմել է 33 մլրդ դոլար։ Թուրքիայից ՌԴ ներմուծվում է 6,5 մլրդ դոլարի ապրանք, ինչը արտաքին բոլոր գնումների 4,2%-ն է։ Դրանք հիմնականում շինարարական տեխնոլոգիաներ են, սննդամթերք, կենցաղային տեխնիկա։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ն ընդլայնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
- Ռուս գործարարների նկատմամբ պատժամիջոցները չեն հանվի. Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար
- Թուրքիան այժմ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու ծրագիր չունի
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան