Էդգար Ղազարյան. Արկածախնդիրները գիտակցված կործանում են մեր Հայրենիքի և պետության վերջին բեկորները
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը, արձագանքելով Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԱԳ նախարարության հայտարարությանը, գրում է.
«Խաղաղության օրակարգի մասին բարբաջող, թուրքերին լայն ժպտացող, Բաքվից ստացված առաջարկություններն ընդունող իշխանությունները պաշտոնապես հաստատում են նոր պատերազմի մասին տեղեկությունները։
Արցախի Պաշտպանության Բանակը Ալիևի հետ համաձայնեցված գործողություններով երեք զորակոչ միայն զորացրելուց, որևէ սպառազինության մատակարարումը խափանելուց և ժողովրդին անպաշտպան թողնելուց հետո, հիշել են ռուսական ռազմական առսքելության մասին, որը մոռացել էին Փարիզ և Բրյուսել կատարած այցերի, ԱՄՆ և Կանադա հեռախոսազրույցների ժամանակ։
Արկածախնդիրները գիտակցված կործանում են մեր Հայրենիքի և պետության վերջին բեկորները»։