«Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանի ու ՔՊ-ականների հարաբերությունները վերջին ամիսներին է՛լ ավելի են լարվել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ու ՔՊ-ականների հարաբերությունները վերջին ամիսներին է՛լ ավելի են լարվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ թե՛ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում, թե՛ գործադրի ներսում հույս են ունեցել, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հարությունյանին մեկ այլ տեղ կգործուղի, ու իրենք «կազատագրվեն» նրանից: Ի սկզբանե, հիշեցնենք, ՀՀ նախագահի պաշտոնում իշխանությունը հենց նրա անունն էր շրջանառում:
Մեզ հասած տեղեկություններով՝ Փաշինյանին թիմակիցների մասին համար առաջին տեղեկություններ փոխանցողը Հարությունյանն է, ում խորհուրդներին էլ անսալով՝ վարչապետը նկատողություններ է անում կամ որոշում՝ ում իր «սեւ ցուցակում» ներառել: «Հարությունյանը խառնվում է գրեթե բոլորի գործերին, հրահանգներ իջեցնում նախարարին ու ոչ միայն: Հատկապես ՔՊ վարչության ներկայացուցիչները, որ անվստահություն ունեն Հարությունյանի նկատմամբ, մոտ 5-6 ամիս որեւէ շփում չունեն նրա հետ:
Բոլորն էլ փորձում են Փաշինյանի հետ ուղիղ շփվել. հասկացել են, որ Արայիկ Հարությունյանը բոլոր ինֆորմացիաները վարչապետին իր նախընտրելի սոուսով է մատուցում: Հատկապես կրթությանը վերաբերող հարցերում ասես չհամակերպվելով նախարարի պաշտոնը կորցնելու հետ՝ անում է հնարավորն իր ասածն առաջ տանելու համար. «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին մերձկառավարական աղբյուրները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան