Լեհաստանի նախագահի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Վարշավայում
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի ինքնաթիռը, որը թռչում էր Ժեշուվ՝ հանդիպելու ԱՄՆ
առաջնորդ Ջո Բայդենին, արտակարգ վայրէջք է կատարել Վարշավայում։ Իզվեստիայի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Լեհաստանի ղեկավարի գրասենյակից։
Վթարային վայրէջքի պատճառները չեն հաղորդվում։
«Ինքնաթիռը վերադարձել է Վարշավա։ Այժմ մենք սպասում ենք պահեստային ինքնաթիռի մեկնմանը Ժեշուվ։ Լեհաստանի և ԱՄՆ-ի նախագահների Ժեշով այցի ծրագիրը փոքր-ինչ կփոխվի. Նախագահ Անջեյ Դուդայի Ժեշուվ ժամանելուց հետո տեղի կունենա նախագահ Ջո Բայդենի դիմավորման արարողությունը»,- Կումոչի խոսքերն է մեջբերում լեհական մամուլի գործակալությունը։
Լեհական հեռուստատեսության տվյալներով՝ Դուդան արդեն լքել է Վարշավան և շուտով կժամանի Ժեշուվ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան