Հետաքրքիր շրջադարձ՝ պատմության ուսուցչի գործով
Իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը, որ ստանձնել է պատմության ուսուցչի պաշտպանությունը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ տեղի ունեցած նիստից հետո տեղեկացնում է.
«Հետաքրքիր շրջադարձ եղավ «Պատմության ուսուցչի գործով»։ Հայտնի ձայնագրությունը չգիտես որտեղից ներբեռնած ոստիկանը՝ գործով առանցքային վկան, եկավ, հայտարարեց որ ինքը եղել է «հետաքննության մարմնի աշխատակից», ու դատարանը անմիջապես դադարեցրեց հարցաքննությունը, քանի որ «հետաքննության մարմնի աշխատակիցը» վկա լինել չի կարող։ Իսկ մենք, լինելով «ժողովրդավարության բարձրագույն լիգայում», զրկվեցինք այդ առանցքային վկային հարցեր տալու հնարավորությունից։
Այնուհանդերձ, խոսքը վերաբերում էր ոչ թե մե՛ր, այլ դատախազությա՛ն վկային։ Որը իբրև թե պետք է դատախազությա՛ն վարկածը հաստատեր։ Ուստի նույնիսկ չգիտեմ՝ ինչպես գնահատեմ փաստը։
Բայց մի բան ինձ համար պարզ է. եթե լրատվամիջոցները datalex.am-ով հայտնաբերած չլինեին այս գործը, հանրությանը իրազեկած չլինեին դրա մասին, այդ իրազեկման արդյունքում ապահովված չլիներ ընկեր Գրիգորյանի՝ պաշտպան ունենալու իրավունքը, լրատվամիջոցները չշարունակեին ուշադրության կենտրոնում պահել գործը, ապա այսօր նման «անակնկալ» հաստատ չէր լինի»։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Մելիքյան. Ջերմ ողջույններս տիկին դեսպանին
- Ինչ է ասել պատմության ուսուցիչը դասաժամին Փաշինյանի հասցեին, որի համար հայտնվել է դատարանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան