«Հրապարակ». Արցախում Փառուխ գյուղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՀՀ պաշտոնական ատյանները լուռ էին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ կեսօրին ադրբեջանական զինուժը գրավեց Արցախի Փառուխ գյուղը՝ ռուս խաղաղապահներն առանց դիմադրության հանձնեցին այն։ Ապա, երբ հայկական կողմն աղմուկ բարձրացրեց, սկսեցին բանակցել ադրբեջանցիների հետ՝ գյուղը հետ վերադարձնելու մասին։
Երեկոյան Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդեց, որ «Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ: Բանակցությունների և անվտանգային լրացուցիչ միջոցառումների արդյունքում ադրբեջանական զինուժի շարժն այս պահի դրությամբ կասեցված է, սակայն հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր»:
Խրամորթը սկսեց պատրաստվել ինքնապաշտպանության, իսկ ՀՀ պաշտոնական ատյանները լուռ էին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան