Մարգարիտա Սիմոնյանը, Տիգրան Քեոսայանն ու Ռոման Բաբայանը Ավստրալիայի պատժամիջոցների ցուցակում են
Ավստրալիայի իշխանությունները պատժամիջոցների նոր փաթեթ են ներկայացրել ռուսական լրատվամիջոցների 22 աշխատակիցների նկատմամբ։ Այս մասին հաղորդվում է Ավստրալիայի ՆԳՆ-ի՝ ուրբաթ օրը տարածված նամակում, գրում է ՏԱՍՍ-ը։
Գործակալության հայտարարության մեջ նշվում է, որ Ավստրալիայի պատժամիջոցները կիրառվում են Ռուսաստանի մի շարք քաղաքացիների նկատմամբ, այդ թվում՝ ռուսական RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի, ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանի, «Россия-»-ի լրագրող Օլգա Սկաբեևայի նկատմամբ, ինչպես նաև «Ռազմավարական մշակույթի հիմնադրամ» էլեկտրոնային պարբերականի, «inforos.ru» և «News Front» լրատվական գործակալությունների աշխատակիցների նկատմամբ:
Նշվում է նաև, որ ընդհանուր առմամբ, ներկայում ավստրալական պատժամիջոցները գործում են 32 ռուս լրագրողների նկատմամբ, քանի որ նրանք, ինչպես կարծում են Ավստրալիայի իշխանությունները, «ապատեղեկատվություն են տարածում՝ փորձելով օրինականացնել անօրինական ներխուժումը Ուկրաինա»:
Ցուցակում ընդգրկվել է նաև «Говорит Москва» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ռոման Բաբայանը։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ն ընդլայնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
- ԱՄՆ-ի նախագահը գործընկեր պետությունների հետ քննարկելու է Ռուսաստանի դեմ պատժամիջցոները խստացնելու հարցը
- ԵՄ-ն քննարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները
- Մոսկվան աշխատում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի անօրինական պատժամիջոցների պատասխանի վրա. ՌԴ ԱԳՆ
- Կանադան Բելառուսի ՊՆ 22 բարձրաստիճան ներկայացուցիչների նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան