Շոյգուն Հասանովի հետ քննարկել է Արցախում իրավիճակի կայունացման ուղիները
Ռուսաստանի պաշտպանության նախարարն Սերգեյ Շոյգուն ադրբեջանցի գործընկերոջ Զաքիր Հասանովի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Լեռնային ղարաբաղում լարված իրադրության կայունացման ուղիները։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ պաշըպանության նախարարությանը։
Ըստ աղբյուրի, պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակն ու աջակցություն հայտնել Անդրկովկասում անվտանգության պահպանմանը։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև խաղաղապահ գործողության ընթացքի և առաքելության գոտում հումանիտար իրավիճակի շուրջ։
Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում:
Ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր: Ավելին. ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա 5 վիրավոր։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը պետք է արժանանա միջազգային հանրության ամենախիստ գնահատականին. Արցախի ԱԳՆ
- Արցախում վիրավորում է ստացել ՊԲ հինգ պայմանագրային զինծառայող
- Ռադան ողջունում է Արցախում Ադրբեջանի գործողությունները, ԱԳՆ-ն՝ լռում
- Ադրբեջանը գիշերը կրակել է ՊԲ ստորաբաժանումների վրա, կիրառել հարվածային ԱԹՍ. Արցախի ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան