Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունենալու Նիկոլ Փաշինյանի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունենալու Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր հնարավորություն կունենամ Երևանի մասին Ձեր բարի խոսքերը փոխանցել Հայաստանի վարչապետին, ում հետ հեռախոսազրույց կունենանք։ Կարծում եմ՝ նրան հաճելի կլինի», - ասել է նա՝ ՌԴ մշակույթի և արվեստի բնագավառում մրցանակակիրների հետ հանդիպմանը դիմելով մրցանակակիրներից Գեորգի Իսահակյանին։
Հայաստանում մեծացած Իսահակյանը խոսել է Երևանում ռուսական մշակույթի պաշտամունքի մասին։ «Ես մեծացել եմ Ռուսաստանի և ռուսական մշակույթի, ռուսաց լեզվի նկատմամբ հարգալից վերաբերմունքի մթնոլորտում: Իմ հայրենի Երևանում բարձր մշակույթի նշան էր հարգել ռուսական մշակույթը, գրականությունը, երաժշտությունը»,- ասել է Իսահակյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան