Ռադան ողջունում է Արցախում Ադրբեջանի գործողությունները, ԱԳՆ-ն՝ լռում
Ուկրաինայի Գերագույն Ռադան թվիթերյան էջում ողջունել է Ադրբեջանի գործողություններն Արցախում։
Գրառումից 10 ժամ անց ԱԳ նախարարությունը, Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը դեռ հրապարակային չեն արձագանքել գրառմանը, փոխարենը ուկրաինական կողմի հասցեին ամոթանքներ են հնչեցնում հայաստանցի օգտատերերը։
Ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Պապյանը գրում է. «Ուկրաինայի Գերագույն ռադայի թվիթերյան պաշտոնական ալիքը ոչ միայն աջակցություն է հայտնում Ադրբեջանի դիկտատորին՝ ցեղասպանություն և էթնիկ զտումներ անցկացնելու հարցում, այլև տարածում է կեղծ և չստուգված տեղեկատվություն, թե իբր ռուս խաղաղապահները Արցախից ուղարկվել են Ուկրաինա: Սա այլանդակություն է!»։
Մեկ այլ օգտատեր արձագանքում է.
«Մյուս անգամ դեսպանին ասուլիսի ժամանակ պետք է հարցնել, թե արդյո՞ք սա հայ համայնքի նվիրվածությունը գնահատելու իրենց տարբերակը»։
Panorama.am-ը բանավոր հարցում է ուղղել ԱԳ նախարարությանը՝ թե ինչ քայլեր են հետևել Ռադայի թվիթերյան էջում նման գրառման հրապարակմանը։