Բժիշկները նշել են արյան մեջ շաքարի մակարդակը նվազեցնելու չորս եղանակ
Ամերիկացի բժիշկները նշել են չորս պարզ միջոց, որոնք կարող են օգնել նվազեցնել շաքարի մակարդակը։ Մասնագետների խորհուրդները հրապարակել է Eat This, Not That! (ETNT) պորտալը։
«Առողջ սնունդը և սննդի ընդունման ճիշտ պլանավորումը կօգնեն ձեզ խուսափել շաքարի բարձր մակարդակից»,- ասում է բժիշկ Էմի Հեսս-Ֆիշլը: Նա խորհուրդ է տալիս հետևել օգտագործվող շաքարի և ածխաջրերի քանակին, սահմանափակել ալկոհոլի օգտագործումը և ավելի շատ բանջարեղեն, մրգեր և ամբողջական ձավարեղեն ուտել:
Բացի այդ, Հեսս Ֆիշլը խորհուրդ է տալիս պարբերաբար սպորտով զբաղվել, քանի որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունն օգնում է պահպանել արյան մեջ գլյուկոզայի առողջ մակարդակը: Այնուամենայնիվ, բժիշկը նախազգուշացրել է, որ եթե մարդու մոտ արդեն ախտորոշվել է հիպոգլիկեմիա, ապա պետք է դադարեցնել մարզումները, քանի որ դրանք ոչ միայն չեն օգնի նվազեցնել շաքարի մակարդակը, այլև կարող են այն էլ ավելի բարձրացնել։
Բժշկական գիտությունների դոկտոր Մայքլ Լինը կարծում է, որ առողջ քաշի պահպանումը և ավելորդ կիլոգրամներից ազատվելը կարող են նաև նորմալացնել շաքարի մակարդակը: «Մեր հետազոտությունը ցույց է տալիս՝ եթե նույնիսկ հիվանդը մի քանի տարի տառապում է 2-րդ տիպի շաքարային դիաբետով, միանգամայն հնարավոր է այդ հիվանդությունը ժամանակավոր թուլացնել քաշի կորստով», - ասել է Լինը:
Շաքարի մակարդակը նվազեցնելու մեկ այլ կարևոր միջոց բժիշկները համարում են սթրեսի մակարդակի վերահսկողությունը:
Ամերիկյան դիաբետիկ ասոցիացիայի հետազոտությունները ցույց են տալիս, որ սթրեսի հորմոնների գերարտադրությունը կարող է բարձրացնել գլյուկոզայի մակարդակը: Բացի այդ, սթրեսի մշտական ազդեցության տակ գտնվող մարդիկ վատ են վերահսկում իրենց սնունդը և հաճախ ֆիզիկական վարժություններով չեն զբաղվում, ինչը ավտոմատ կերպով նրանց դնում է ռիսկի գոտում:
Հարակից հրապարակումներ`
- Դիետոլոգը խորհուրդ է տալիս հրաժարվել սպիտակ բրնձից
- Ի՞նչպես ասել երեխային, որ նա ավելորդ քաշի խնդիր ունի, առանց վնասելու. մանկական ճարպակալում (Մաս 2)
- Ո՞ր մթերքներն են օգտակար շաքարային դիաբետի դեպքում
- Դիետոլոգը նշել է շաքարային դիաբետի զարգացումից խուսափելու ուղիները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան