Զախարովան մեկնաբանել է Փարիզում Ռուսաստանի դեսպանատան տարածած ծաղրանկարների մասին Մակրոնի խոսքերը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը այն ծաղրանկարների մասին, որոնք հրապարակել էր Փարիզում ՌԴ դեսպանատունը։ Լուրը հաղորդում է «Գազետա ռու»-ն:
Մակրոնն անընդունելի է համարել Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության՝ Եվրամիության վերաբերյալ ծաղրանկարների հրապարակումը։
«Ֆրանսիայի նախագահներն ու Ֆրանսիայի ԱԳՆ-ն էին, որ մեզ սովորեցրին, թե ցանկացած ծաղրանկարը նորմալ է: Նույնիսկ այնպիսի հրեշավորներ, ինչպիսին Charlie Hebdo-ում է: Մենք որոշեցինք հետևել նրանց խորհուրդներին և օգտագործել երգիծանքը, որը նրանք համարում են ազատ խոսքի դրսեւորում։ Իսկ հիմա դա նրանց դուր չի՞ գալիս։
Դե ոչ: Ստացեք և ստորագրեք»,-գրել է նա Telegram-ի ալիքում։
Ավելի վաղ Փարիզում Ռուսաստանի դեսպանատունը Twitter-ում ծաղրանկար էր տեղադրել, որտեղ պատկերված է «Եվրոպա» մակագրությամբ սեղանի վրա ընկած մարմին, որի մեջ ասեղներ են խրում ԱՄՆ-ը և Եվրամիությունը ներկայացնող կերպարները:
Մարտի 25-ին Ֆրանսիայի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Մեշկովը, որպեսզի նրան հայտնեն, որ նման գործողությունները տեղին չեն։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը 800 միլիոն դոլարի նոր փաթեթից Ուկրաինային օգնության առաջին մասն է տրամադրել
- Մակրոն. Ֆրանսիան, Թուրքիան և Հունաստանը ցանկանում են կազմակերպել Մարիուպոլից բոլոր ցանկացողների տարհանումը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան