Մակրոնը չի համաձայնել ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու պահանջը չի համապատասխանում պայմանագրերին։
«Ռուսական գազը պետք է վճարվի պայմանագրերում համաձայնեցված արժույթով», - ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ուրբաթ օրը ԵՄ գագաթնաժողովից հետո ասել է է Մակրոնը։
Ֆրանսիայի ղեկավարը հավելել է, որ «խոսքը եվրոյի մասին է»։ Միաժամանակ Մակրոնը նշել է, որ Եվրամիության առաջնահերթություններից է գազի գնի իջեցումը։
«Իրենց իրականում ապահովելու համար, եվրոպական երկրները պետք է հասնեն գազի գնի իջեցման և Ռուսաստանից բացի նոր մատակարարներ գտնեն»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը։
Նա խոստացել է, որ իրենք կպաշտպանենք ընտանիքներին, փոքր ու միջին ձեռնարկություններին գազի գնի բարձրացումից։
Մարտի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Եվրոպան գազի դիմաց պետք է վճարի ռուսական ռուբլով։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ն կմիավորի գազի գնումները
- Էրդողանը կքննարկի իսրայելական գազ Թուրքիա մատակարարելու հարցը
- Գազի դիմաց ռուբլով Ռուսաստանին վճարելու հնարավորությունը քննարկվում է. Մհեր Գրիգորյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան