Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է, թե Բոսֆորում ական հիշեցնող օբյեկտ է վնասազերծել
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը շաբաթ օրը հայտարարել է, որ Բոսֆորում ական հիշեցնող օբյեկտ է վնասազերծվել։
«Մարտի 26-ին Բոսֆորի ափամերձ գոտում քաղաքացիական առևտրային նավի կողմից ականանման օբյեկտի հայտնաբերումից հետո դեպքի վայր են ուղարկվել ստորջրյա պաշտպանության խմբեր։ Ականանման առարկան ստորջրյա պաշտպանության ջոկատների կողմից վերահսկվել է և միջամտություն է կատարվել այն չեզոքացնելու համար»,-ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
«Այս միջադեպի պատճառով նավերի շարժումը երկու ուղղություններով դադարեցվել է մինչև հետագա ծանուցումը»,- ՏԱՍՍ-ին հայտնել են Թուրքիայի առափնյա պահպանության ծառայությունից։
Ավելի վաղ Dogan գործակալությունը հայտնել էր, որ ձկնորսները նույնպես հայտնաբերել էին ական հիշեցնող առարկա։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան երեք ռուսական նավերի թույլ չի տվել անցնել իր նեղուցներով
- Թուրքիան արգելել է ռուսական ռազմական նավերի տեղաշարժը նեղուցներով. Զելենսկի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան