Թուրքիան բանակցություններ է վարել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ Բոսֆորի ջրերում հայտնաբերված ականի շուրջ
Թուրքիան բանակցություններ է վարել Մոսկվայի և Կիևի հետ Բոսֆորի նեղուցում ականի հայտնաբերման շուրջ, և կոորդինացումը շարունակվում է: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
Բոսֆորի մուտքի մոտ ականանման առարկայի շարժի մասին շաբաթ օրը հաղորդել էր թուրքական Star թերթը։ Ավելի ուշ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց Բոսֆորի նեղուցում օբյեկտը չեզոքացնելու միջոցառումների մասին։ Նեղուցը փակվել էր նավերի շարժի համար, ավելի ուշ նավերի շարժը վերսկսվել էր։
«Մենք այդ մասին խոսել ենք ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի իշխանությունների հետ: Մեր համակարգումը շարունակվում է»,-լրագրողներին ասել է Աքարը:
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ շաբաթ առավոտյան Բոսֆորում հայտնաբերված առարկան հնացած ական է եղել։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Բոսֆորում հայտնաբերված առարկան ջրային ական է
- Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է, թե Բոսֆորում ական հիշեցնող օբյեկտ է վնասազերծել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան