Կորցնել Շիկաքարը՝ նշանակում է բացել Խաչենագետի վերնահովիտը թշնամու առաջ. Համլետ Պետրոսյան
Արցախի Տիգրանակերտի պեղումներն իրականացրած արշավախմբի ղեկավար, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը գրում է.
«Քարագլուխ-Շիկաքարը հայ ազատագրական պայքարի կարևոր կենտրոններից մեկն է։ 9-րդ դարի սկզբներին այստեղ արցախահայության ապագա քացաքական ազատության հիմքերն է դրել հայ իշխան Սահլ (Սահակ) Սմբատյանը։ Շիկաքարի ամրոցի իշխանն այնքան հռչակված էր, որ նրան հիշում են և ժամանակի արաբական աղբյուրները։ Նա Արցախի գավառներն ավերող Բաբեկի գերողն է, Եսայի իբն Մուսեի հետ Արցախյան քաղաքական հզորի կառույցի ստեղծողը՝ կառույց, որ գոյատևեց և պահպանեց արցախահայության գոյատևումն իր բնօրրանում մինչև նոր ժամանակները։
Շիկաքար-Քարագլուխն իր ռազմավարական դիրքով մնաց անսասան և Արցախյան ազատամարտի տարիներին։ Կորցնել Շիկաքարը՝ նշանակում է բացել Ստեփանակերտի դարպասները։ Կորցնել Շիկաքարը՝ նշանակում է բացել Խաչենագետի վերնահովիտը թշնամու առաջ։
Այսօր էլ Շիկաքարում, որպես անցյալ հերոսական կենսընթացի վկայություններ, պահպանվել են ընդարձակ ամրոցի պարիսպների առանձին հատվածներ, եկեղեցական կառույցներ, խաչքարերով և տապանաքարարեով հարուստ գերեզմանոցներ»։
Նա նաև լուսանկարներ է հրապարակել։
Հարակից հրապարակումներ`
- Այս փաստերը հիմնավորում են Արցախում ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը․ Թաթոյան
- «Արցախի Հանրապետության Փառուխ համայնքում վճռվում է Արցախի ճակատգիրը․ Թագուհի Թովմասյան
- Աբրահամյան. Փառուխ գյուղից դեպի Քարագլուխ Ադրբեջանը մի քանի հատվածներում դիրքավորվել է
- Ավետիք Չալաբյան. Փարուխը կորցնելուց հետո, վաղը կարող ենք կորցնել Ասկերանը, հետո Ստեփանակերտը
- Խրամորթում ու մյուս գյուղերում մարդիկ չլքեցին իրենց բնօրրանը, Ադրբեջանը կիրառեց իր փորձված վարքագիծը՝ դիմեց սադրանքի. ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին