Հայկական կողմը հայելային հետ է քաշել հայկական զորքը, իսկ թուրքը «քցել» է. Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է.
«Երբ պատերազմից հինգ է պակաս, իսկ կոլեկտիվ Եվրոպային մտահոգում է Նավալնու դեմքի գույնը
Արցախցիներն արդեն չեն խոսում գազ չլինելուց։ Դա այլեւս դարձել է անկարեւոր։
Ավելի մեծ վտանգ կա՝ ադրբեջանական զինուժի առաջխաղացումը դեպի Քարագլխի դիրքեր, որտեղից նրանք հրաժարվում են վերադառնալ ելման դիրք։
Եռակողմ պայմանավորվածությամբ, հայկական կողմը, որպես Ադրբեջանի հետ խաղաղության Դանկո, հայելային հետ է քաշել հայկական զորքն, իսկ թուրքը, ինչպես միշտ՝ «քցել» է։
Հենց այս պահին էլ Փառուխից-Քարագլուխ հատվածում լարվածությունը մեծ է։
Հայաստանի իշխանությունը պրոբլեմը կլասիկ ժանգլյորությամբ գցում է ռուսի ջեբը, իսկ հանրայինի եթերով երեկ Քոչարյան Անդրանիկը մուննաթ էր գալիս, թե ինչո՞ւ ռուսները չեն կրակում թուրքի վրա։
Արդեն ունենք 15 վիրավոր, որոնցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է և, ցավոք, երեք զոհ։ Իրավիճակը սա է։
Կոլեկտիվ Եվրոպան թքած ունի Արցախում հումանիտար ճգնաժամի ու արդեն նաեւ նոր պատերազմի հնարավորության վրա։ Նրանք պարզապես անհանգստանում են ու պարզապես անհանգստացած կոչեր են անում։ Ես հումանիստ մարդ եմ ու ինձ համար ցավ է թե՛ ռուս, թե՛ ուկրաինացի մարդու մահը։
Բայց երբ կոլեկտիվ Եվրոպան իր թոքերն է պատռում եւ Ուկրաինայի համար պատրաստ է խարակիրիների, իսկ մեր հայրենակից Շերը ուկրաինացի երեխաներ է ուզում տանել իր տուն, ես օբյեկտիվ հարցեր ունեմ կոլեկտիվ Եվրոպային։
Իսկ Արցախում ապրող երեխան եւ զինվորը, ում սպանում են ՆԱՏՕ-ի անդամ պետության բայրաքթարով, ինչ-որ ուրիշ արյան խումբի ո՞ւնի, որ վախենում եք խոսել։ Թե՞ ռուսական գազի ու նավթի փոխարեն ադրբեջանական նավթի ասեղին նստելու ալտերնատիվը ձեր խղճի կլապանները փակել է, որովհետեւ դուք սովոր չեք կենցաղային դիսկոմֆորտի։
Արդեն բենզինի ու ձեթի գների դեմ համաեվրոպական բողոքի ընդվզումներ են սկսել։
Վերջերս Եվրոպայի խորհրդի քաղաքական խմբերից մեկում բրիտանացի մի տիկին առաջարկեց քննարկել ՌԴ դատարանում Նավալնու դեմքի հիվանդագին գույնը, ինչը տիկնոջը խիստ մտահոգել էր։
Բայց երբ Արցախը մեռնում է հումանիտար ճգնաժամից ու նոր պատերազմի վտանգից հինգ է պակաս՝ դա կոլեկտիվ Եվրոպային ընդամենը լայթսի մեջ մտահոգում է։
Ու վերջ»։
Հարակից հրապարակումներ`
- Իրավիճակը փրկելու միակ տարբերակը զինված համակարգված դիմադրությունն է և բանակցողի փոփոխությունը. Գեղամյան
- Ադրբեջանը շարունակում է հոգեբանական, հումանիտար և ռազմական տեռորի ենթարկել ԼՂ ժողովրդին. Նամակ՝ ԵԱՀԿ ԽՎ նախագահին
- Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը բացարձակ սուտ է. Արցախի ՊՆ
- Պեսկով. Պուտինն ու Փաշինյանը երկու անգամ հեռախոսով քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը
- ՀՅԴ Բյուրո. Ադրբեջանը հետապնդում է Արցախը հայաթափելու իր անթաքույց ծրագիրը
- Արցախի ԱԽ-ն պաշտոնական գրությամբ դիմել է Վլադիմիր Պուտինին
- Կարևոր կլինի, որ երկու կողմերն էլ պատրաստ լինեն փոխզիջումների. Տոյվո Կլաար
- ԱՄՆ-ը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զորքերի տեղաշարժով. Պետդեպ
- Թշնամու կողմից Bayraktar TB-2-ի կիրառման հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը հասել է 3-ի
- Ադրբեջանի՝ «Bayraktar TB-2» կիրառման հետևանքով զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին