Նյու Յորքի բնակիչները ցնցված են մթերային խանութների գներից
Նյու Յորքի բնակիչներին սպառնում է պարենային ապրանքների գների աննախադեպ աճ։ RT հեռուստաալիքի թղթակիցները զրուցել են խոշոր մթերային խանութներից մեկի գնորդների հետ: Լուրը ներկայացնում է «ՌԻԱ նովոստին»:
«Ամեն ինչ լավ չէ: Սահմանափակ բյուջե ունեցող մարդկանց համար հեշտ չէ: Դա շատ դժվար է: Հուսով եմ, որ ամեն ինչ շուտով կավարտվի»,-լրագրողներին ասել է տեղի բնակիչներից մեկը:
Մեկ այլ հաճախորդ էլ նշեց, որ խանութը նախկինում հայտնի էր միջին գնով լավ ապրանքներով, սակայն վերջերս այն չափազանց թանկացել է։
Ըստ նյույորքցիների՝ պարենամթերքի գների հետ կապված իրավիճակը նրանց շատ է անհանգստացնում։
«Ի՞նչ անել, բոլոր դեպքերում պետք է ուտել, բայց դուք պետք է վճարեք սննդի համար»,-կիսվել են քաղաքաբնակները:
Հինգշաբթի օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները կարող են համաշխարհային դեֆիցիտ առաջացնել։
«Պատժամիջոցների գինը վճարում է ոչ միայն Ռուսաստանը, այլև այլ երկրներ»,- հավելել է նա։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ն ընդլայնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
- ԱՄՆ-ի նախագահը գործընկեր պետությունների հետ քննարկելու է Ռուսաստանի դեմ պատժամիջցոները խստացնելու հարցը
- ԵՄ-ն քննարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան