Ադրբեջանում բայրաքթար են գնում, իսկ մենք ԱԺ նախագահի ավտոմեքենա, ԱԺ աշխատակազմին՝ միանման հագուստ. Սոֆյա Հովսեփյան
ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն Ֆեյսբուքի իր էջում գրել է.
Ադրբեջանում ձեզ թվում է բայրաքթարներ այնքան շատ կան, որ կարող են ժամը մեկ կիրառե՞լ։ Ոչ, միամիտներ ջան, պարզապես իրենք շարունակաբար բայրաքթար են գնում, իսկ մենք ԱԺ նախագահի ավտոմեքենա, ԱԺ աշխատակազմին՝ միանման հագուստ, իսկ մենք ԱՆ նախարարին արտոնյալ բիզնես ենք ստեղծում, ԱԺ նախագահին՝ մի մեծ խմբով Բալլի ենք գործուղում։
Դրա համար էլ մեր զինվորը զոհվում է բայրաքթարից, իսկ իրենցը զինվոր՝ մեր զինվորի ճշգրիտ կրակոցից։
Մենք ժողովրդավար ենք...
Մենք թղթե շերեփով ենք ապրելու ...
Բարի լույս»:
Հարակից հրապարակումներ`
- «Արցախի Հանրապետության Փառուխ համայնքում վճռվում է Արցախի ճակատգիրը․ Թագուհի Թովմասյան
- Ադրբեջանի՝ «Bayraktar TB-2» կիրառման հետևանքով զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող
- Աբրահամյան. Փառուխ գյուղից դեպի Քարագլուխ Ադրբեջանը մի քանի հատվածներում դիրքավորվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան