Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է արել իր զինված ուժերն Արցախի շփման գծում վերադարձնել նախկին դիրքերը
Ֆրանսիան անհանգստացած է Արցախի Հանրապետությունում ադրբեջանական զորքերի առաջխաղացման մասին հաղորդագրություններով և կոչ է անում նրանց վերադառնալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարության շրջանակներում համաձայնեցված դիրքերին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ուրբաթ երեկոյան հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։
«Ֆրանսիան ափսոսում է Արցախում տեղի ունեցած միջադեպերի, մասնավորապես Փարուխի և Խրամորթի շրջաններում տեղի ունեցած զինված միջադեպի և զորքերի տեղաշարժի կապակցությամբ և կոչ է անում ուժերին, որոնք, ինչպես ասվում է, առաջ են շարժվել, հետ քաշվել իրենց նախկին դիրքերը՝ համաձայն հրադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության»,-ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Ֆրանսիայի ԱԳՆ-ն նաև մտահոգություն է հայտնել Արցախի Հանրապետության բնակիչներին գազի մատակարարման ընդհատումների կապակցությամբ և պահանջել «վերականգնել մշտական միացումը՝ բնակչության մատակարարումն ապահովելու համար»։ Նշվում է, որ այս հարցը բարձրացվել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանի՝ Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ զրույցների ժամանակ։
Հարակից հրապարակումներ`
- Սպուտնիկ Արմենիա․ Ռուս խաղաղապահները քանդում են Փառուխի դիրքեր տանող ուղիները
- «Արցախի Հանրապետության Փառուխ համայնքում վճռվում է Արցախի ճակատգիրը․ Թագուհի Թովմասյան
- Աբրահամյան. Փառուխ գյուղից դեպի Քարագլուխ Ադրբեջանը մի քանի հատվածներում դիրքավորվել է
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում