Մակրոն. Ֆրանսիան, Թուրքիան և Հունաստանը ցանկանում են կազմակերպել Մարիուպոլից բոլոր ցանկացողների տարհանումը
Ֆրանսիան, Թուրքիան և Հունաստանը ակնկալում են ապահովել Մարիուպոլից բոլոր նրանց տեղահանումը, ովքեր ցանկանում են լքել քաղաքը: Այդ նպատակով այդ երկրները հումանիտար գործողություն են ծրագրել և ցանկանում են այն համակարգել Ռուսաստանի հետ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։
«Երեկ մենք որոշեցինք բացառիկ հումանիտար գործողություն սկսել, որը մոտ ապագայում կքննարկենք Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Թուրքիայի և Հունաստանի հետ մենք պատրաստվում ենք մարդասիրական գործողություն սկսել՝ մարիուպոկից բոլոր հեռանալ ցանկացողներին տարհանելու համար»,-ասել է նա։
Մակրոնի խոսքով՝ Եվրամիությունը մտադիր է հրադադարի հասնել ամբողջ Ուկրաինայում, դա համարում է իր գլխավոր նպատակը։
«Մեր հիմնական նպատակը Ուկրաինայում հրադադարի հաստատումն է»,-ասել է Ֆրանսիայի ղեկավարը՝ մեկնաբանելով ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարությունը Դոնբասի ազատագրման վրա իր հիմնական ուշադրությունը կենտրոնացնելու մտադրության մասին։ Մակրոնը նաև հավելել է, որ ԵՄ-ն ծրագրում է հասնել Ուկրաինայի տարածքից ռուսական զորքերի դուրսբերմանը։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը 800 միլիոն դոլարի նոր փաթեթից Ուկրաինային օգնության առաջին մասն է տրամադրել
- Լեզվի սայթաքում. Բայդենն ակնարկել է Ուկրաինա ամերիկյան զորքեր ուղարկելու մասին
- Թուրքիան արձագանքել է իր գնած ռուսական S-400-ները Ուկրաինային փոխանցելու մասին լուրերին
- ՌԴ-ում ժամանակավոր ապաստան են ստացել Դոնեցկի, Լուգանսկի և Ուկրաինայի ավելի քան 1,2 հազար բնակիչ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան