Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում խաղաղ հավաք է տեղի ունեցել
Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման պահանջով այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում խաղաղ հավաք է տեղի ունեցել՝ «Արցախի կանայք՝ հանուն Արցախի ապագայի» նախաձեռնությամբ: Այս մասին գրում է artsakhtert.com կայքը։
Կազմակերպիչները միջազգային հանրությանն ու կառույցներին կոչ են արել կանխել Ադրբեջանի կողմից նոր ցեղասպանությունն ու Արցախի հայաթափումը: Նշելով ահաբեկչական Ադրբեջանի գործողությունների հետևանքով արցախահայության ֆիզիկական գոյությանը սպառնացող վտանգները, հավաքի մասնակիցները միաժամանակ կոչ են արել ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ հանուն փրկության ու անվտանգության:
«Մեր իրավունքները ոտնահարված են, կյանքը՝ վտանգված: Խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնարար կետերը, ադրբեջանական զինված ուժերը ահաբեկչական հարձակումներ են գործում: Կոչ ենք անում համայն հայությանը համախմբվել, մեկ բռունցք դառնալ, կանգնել արցախահայության կողքին»,-նշել են «Արցախի կանայք՝ հանուն Արցախի ապագայի» նախաձեռնության անդամները:
Հարակից հրապարակումներ`
- Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել
- Arcakh24.info-ի գլխավոր խմբագիրը մանրամասներ է ներկայացնում. «Տեղի ունեցածն առևանգում է»
- Արցախի ԱԽ-ն պաշտոնական գրությամբ դիմել է Վլադիմիր Պուտինին
- Արայիկ Հարությունյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել