Ադրբեջանը շարունակում է մնալ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում, բանակցությունները շարունակվում են. Արցախի ՊՆ
Մարտի 25-ի լույս 26-ի գիշերը և առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ օպերատիվ- մարտավարական իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև արևելյան սահմանագոտում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ադրբեջանական կողմը շարունակում է մնալ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում: Բանակցությունները նրանց ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են:
Մարտի 25-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած ՊԲ զինծառայողներից երկուսի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, մեկ զինծառայողի վիճակը միջին ծանրության է, ևս տասներկուսինը` բավարար:
Հարակից հրապարակումներ`
- 14 անձինք ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ․ Գեղամ Ստեփանյան
- Ադրբեջանի գործողությունները ցույց չեն տալիս, որ հետ վերադարձի միտք ունեն. Աբրահամյան
- Աղաջանյան. Ամենակարևոր հարցն այն է՝ արդյո՞ք ռուսական կողմը պահանջում է ադրբեջանական կողմից վերադառնալ ելման կետեր
- Ադրբեջանի՝ «Bayraktar TB-2» կիրառման հետևանքով զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող
- Ադրբեջանը գիշերը կրակել է ՊԲ ստորաբաժանումների վրա, կիրառել հարվածային ԱԹՍ. Արցախի ՊՆ
- Ակնկալում ենք՝ ռուս խաղաղապահ զորքերը միջոցներ կձեռնարկեն, որպեսզի Ադրբեջանի զորքերը անհապաղ վերադառնան ելման դիրքեր. ՀՀ ԱԳՆ
- Ադրբեջանական ԶՈւ շարժն այս պահի դրությամբ կասեցված է, սակայն դեռևս չի վերադարձել ելման դիրքեր. Արցախի Տեղեկատվական շտաբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան