Փաշինյանն ու Միրզոյանն ապրիլին կայցելեն Ռուսաստան. Զախարովա
Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստան՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ, նախատեսված է ապրիլի երկրորդ տասնօրյակում: ՏԱՍՍ-ի հարդմամբ, այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նաև հայտնել է, Փաշինյանի այցին կնախորդի Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա. վերջինս ապրիլի 8-ին աշխատանքային այցով կլինի Ռուսաստանում։
«Մշակվում են նաև այլ շփումներ տարբեր մակարդակներով»,- ասված է Զախարովայի մեկնաբանության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում