Համոզված ենք՝ միջազգային հանրության միանշանակ դիրքորոշումը կարևոր հավաքական ներդրում կլինի Արցախում իրավիճակի կայունացման գործում. ԱՀ ԱԳՆ
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Ողջունելի է, որ միջազգային հանրությունը, ինչպես արտաքին քաղաքական գերատեսչությունների, այնպես էլ առանձին քաղաքական ու հասարակական գործիչների մակարդակով դատապարտում է Ադրբեջանի սադրիչ քայլերը՝ ուղղված լարվածության սրմանը և Արցախի բնակչության ահաբեկմանը։
Համոզված ենք, որ Ադրբեջանի՝ Արցախում հումանիտար աղետ ստեղծելու և նոր պատերազմ հրահրելու փորձերի վերաբերյալ միջազգային հանրության միանշանակ դիրքորոշումը կարևոր հավաքական ներդրում կլինի իրավիճակի կայունացման գործում։
Վստահ ենք, որ Ռուսաստանի խաղաղապահ ջանքերը և միջազգային հանրության հստակ ու համարժեք դիրքորոշումը՝ լրացված քաղաքական միջոցներով, կզրկեն Ադրբեջանին Արցախի բնակիչների իրավունքների համակարգված կոպտագույն խախտումները իր ներքին գործերի շարքին դասելու հնարավորությունից»։
Հարակից հրապարակումներ`
- Մենք գիտակցաբար ենք գնում այդ քայլին․ Դավիթ Բաբայանը՝ Պուտինին դիմելու մասին
- Ադրբեջանի ագրեսիան ԼՂ-ում ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում նախապես ծրագրված է. ՀՀ ԱԳՆ
- Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը բացարձակ սուտ է. Արցախի ՊՆ
- ՀՅԴ Բյուրո. Ադրբեջանը հետապնդում է Արցախը հայաթափելու իր անթաքույց ծրագիրը
- Արցախի ԱԽ-ն պաշտոնական գրությամբ դիմել է Վլադիմիր Պուտինին
- Ադրբեջանի ԶՈւ-ն դիմել է ագրեսիվ գործողությունների, ՊԲ-ն դիմում է համարժեք գործողությունների` առաջխաղացումը կասեցնելու նպատակով. ԱՀ ՊՆ
- Ադրբեջանը շարունակում է մնալ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում, բանակցությունները շարունակվում են. Արցախի ՊՆ
- Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը պետք է արժանանա միջազգային հանրության ամենախիստ գնահատականին. Արցախի ԱԳՆ
- Իրադրությունը Լեռնային Ղարաբաղում շարունակում է լարված մնալ. ՀՀ ԱԳՆ
- Ակնկալում ենք՝ ռուս խաղաղապահ զորքերը միջոցներ կձեռնարկեն, որպեսզի Ադրբեջանի զորքերը անհապաղ վերադառնան ելման դիրքեր. ՀՀ ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան