Քրեական գործ՝ Արցախի տարածքային ամբողջականությունը խախտելու դեպքի առթիվ
Արցախի Հանրապետության քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ԱՀ տարածքային ամբողջականությունը խախտելու դեպքի առթիվ։
«ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2022թ մարտի 24-ին ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքի համաձայն, Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության մաս կազմող՝ Ասկերանի շրջանի ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում տեղակայված Փառուխ համայնք ապօրինի մուտք գործելու, զենքի կիրառմամբ ու կիրառման սպառնալիքի գործադրմամբ այն զավթելու և դրա մոտակայքի բարձունքին տիրանալու, այդպիսով Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածով հարուցված քրեական գործը։
Նախաքննությունը շարունակվում է»,- հայտնում են ԱՀ քննչական կոմիտեից։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը շարունակում է մնալ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում, բանակցությունները շարունակվում են. Արցախի ՊՆ
- Սպուտնիկ Արմենիա․ Ռուս խաղաղապահները քանդում են Փառուխի դիրքեր տանող ուղիները
- «Արցախի Հանրապետության Փառուխ համայնքում վճռվում է Արցախի ճակատգիրը․ Թագուհի Թովմասյան
- Աբրահամյան. Փառուխ գյուղից դեպի Քարագլուխ Ադրբեջանը մի քանի հատվածներում դիրքավորվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան