26.03.2022. Կորոնավիրուսի 21 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 մարդ
Հայաստանում մարտի 25-ին կատարվել է 2608 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 64 հիվանդ, գրանցվել է մահվան 2 դեպք։ Մահացածներից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում մարտի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 444 դեպք, որոնցից 409 757 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2406 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8608 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1673 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 281 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2 964 598 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 25.03.2022. Կորոնավիրուսի 22 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 մարդ
- 24.03.2022. Կորոնավիրուսի 19 նոր դեպք է գրանցվել, մահացել է 1 մարդ
- 23.03.2022. Կորոնավիրուսի 28 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 մարդ
- 22.03.2022. Կորոնավիրուսի 26 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 մարդ
- 21.03.2022. Կորոնավիրուսի 21 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 մարդ
- 19.03.2022. Կորոնավիրուսի 32 նոր դեպք է գրանցվել, մահացել է 1 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան