Ելման դիրքեր վերադառնալու բանակցությունները մինչ այժմ արդյունք չեն տվել. Չալաբյան
Հասարակական-քաղաքական գործիչ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը գրում է.
«Մեր հիմնադրամի թիմը այսօր գտնվում էր Խրամորթում, որտեղից այն նոր է վերադարձել: Վիճակը այսօր համեմատաբար հանգիստ է, հայկական ուժերի հակահարվածից հետո թշնամու առաջխաղացումը կանգնեցվել է: Սակայն թշնամին դեռևս գտնվում է իր կողմից գրաված հայկական դիրքերում, և ելման դիրքեր վերադառնալու բանակցությունները մինչ այժմ արդյունք չեն տվել, նույնիսկ ի հեճուկս բավական լայն, և այս անգամ արդեն թիրախային միջազգային արձագանքին:
Մեր համար կասկած չկա, որ այս նենգ թշնամուն այսօր ելման դիրքերը վերադարձնելու, իսկ վաղը նրան Արցախի և Հայաստանի սահմաններից դուրս շպրտելու համար, մեզ պետք է համախմբել մեր ազգի բոլոր կարող ուժերը, դարձնել մի բռունցք, և կոշտ հակահարված տալ լկտիացած գազանին:
Այսօր մենք այդ ճանապարհի սկզբում ենք, բայց քայլ առ քայլ ավելի կոշտ հակահարվածներ ենք տալու թշնամուն: Յուրաքանչյուրս այստեղ անելիք ունի, և միասնաբար մենք կարող ենք փոխել մեզ պարտադրված այս դառը իրականությունը: Մինչ այդ, իմ զորակցությունն եմ հայտնում բոլոր այն խիզախ եղբայրներին, որոնք այսօր դուրս են եկել առաջնագիծ՝ պաշտպանելու հայոց հայրենիքի վտանգված սահմանները»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի ագրեսիան ԼՂ-ում ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում նախապես ծրագրված է. ՀՀ ԱԳՆ
- Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը բացարձակ սուտ է. Արցախի ՊՆ
- Ադրբեջանի ԶՈւ-ն դիմել է ագրեսիվ գործողությունների, ՊԲ-ն դիմում է համարժեք գործողությունների` առաջխաղացումը կասեցնելու նպատակով. ԱՀ ՊՆ
- Ադրբեջանը շարունակում է մնալ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում, բանակցությունները շարունակվում են. Արցախի ՊՆ
- Ավետիք Չալաբյան. Փարուխը կորցնելուց հետո, վաղը կարող ենք կորցնել Ասկերանը, հետո Ստեփանակերտը
- Խրամորթում ու մյուս գյուղերում մարդիկ չլքեցին իրենց բնօրրանը, Ադրբեջանը կիրառեց իր փորձված վարքագիծը՝ դիմեց սադրանքի. ՄԻՊ
- Ադրբեջանական ներթափանցման պատճառով Խրամորթից տարհանվել են կանայք ու երեխաները