«Արտավազդ 2022»-ի հավակնորդները
Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրվում է Գ. Սունդուկյանի անվ. ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակին:
Մրցանակներ կհանձնվեն 17 անվանակարգերում (այս տարի ավելացել է ևս երկու անվանակարգ՝ «Լավագույն պլաստիկ ներկայացում» և «Լավագույն թատերագիտական հոդված»):
Կտրվեն նաև Ավետ Ավետիսյանի անվան հատուկ և «Թատերարվեստին անբասիր ծառայությանհամար» «Արտավազդ» մրցանակներ:
Մրցանակաբաշխության փորձագետների կազմում են արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Նարինե Սարգսյանը, ՀՀ ժող․ արտիստ Վահե Շահվերդյանը, դրամատուրգ Գուրգեն Խանջյանը, Առաջին ալիքի գործադիր տնօրենի տեղակալ, գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը, կոմպոզիտոր Վահե Հայրապետյանը, բեմադրիչ Գոռ Մարգարյանը, վաստակաշատ մենապարող Հրաչյա Բադալյանը։
Նախօրեին հայտարարվել է «Արտավազդ» մրցանակաբաշխության 2-րդ փուլ անցած աշխատանքները, որը հրապարակված է ՀԹԳՄ կայքում.
Լավագույն ներկայացում՝ «Արքան հրապարակում» (բեմ.` Հակոբ Ղազանչյան, Պարոնյանի անվ. թ.), «…եւ նորից գարուն» (բեմ.` Նարինե Գրիգորյան, Համազգային թ.), «Օրնիֆլ կամ միջանցիկ քամի» (բեմ.` Հրաչյա Հարությունյան, Ղափլանյանի անվ. թ.), «Սկապենի արարքները» (բեմ.՝ Կարեն Ներսիսյան, Ռուսական թ.), «Համլետ» (բեմ.` Արա Երնջակյան, Կամերային թ.) «Մաուգլի» (բեմ.՝ Լյուդվիգ Հարությունյան. Գյումրու թ.):
Լավագույն դերասանուհի՝ Մարիամ Ղազանչյան («Երեք քույր» (Մաշա), Հ. Թումանյանի անվ. տիկնիկային թ.), Նարինե Պետրոսյան («Օրնիֆլ կամ միջանցիկ քամի», (օրիորդ Սյուպո), Հ. Ղափլանյանի անվ. դրամ. թ.), Ելենա Վարդանյան («Գարդենիա» (I կին), Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական թ.), Լուիզա Ներսիսյան («Համլետ» (Գերտրուդ), Կամերային թ.), Անի Ղազարյան («Դասական... ոչ դասական» (Պոպովա), «Մհեր Մկրտչյան» արտիստ. թ.):
Լավագույն դերասան՝ Արթուր Կարապետյան («Ներոն և Սենեկա», (Ներոն), Հ.Պարոնյանի անվ. թ-ն), Արման Ղազարյան («Ծիծաղի ակադեմիա» (գրաքննիչ), Լև Նալբանդյան («Սկապենի արարքները» (Սկապեն), երկուսն էլ՝ Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական թ.), Սենիկ Բարսեղյան («Կեսարի խրախճանքը» (Ներոն), Մխիթար Ավետիսյան («Հինգ պատմություն սիրո մասին» (տղամարդ), երկուսն էլ՝ Կամերային թ.), Լևս Դավթյան («Դասական... ոչ դասական» (Սմիրնով), «Մհեր Մկրտչյան» արտիստ. թ.):
Հավակնորդների ամբողջական ցանկը՝ ՀԹԳՄ կայքում։